https://arm.sputniknews.ru/20260613/irani-ev-amn-i-mijev-hushagiry-karvogh-e-stvoragrvel-heravar-kargvov-araghchi-103474623.html
Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը կարող է ստորագրվել հեռավար կարգով. Արաղչի
Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը կարող է ստորագրվել հեռավար կարգով. Արաղչի
Sputnik Արմենիա
Հունիսի 14–ին Շվեյցարիայում սպասվող հանդիպման մասին վերջնական որոշումը դեռ չի ընդունվել։ 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T14:55+0400
2026-06-13T14:55+0400
2026-06-13T15:26+0400
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հուշագիր
իսրայել
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100134430_0:0:1501:844_1920x0_80_0_0_e96b3add064fe317a602115c1d391de9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։Նրա խոսքով՝ հուշագրի ստորագրումից հետո կսկսվեն բանակցությունները հիմնական համաձայնության շուրջ, որում կներառվի նաև միջուկային հարցը։ Դրանք կտևեն 60 օր՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերը գոհ լինեն բանակցությունների ընթացքից։Նա նշել է, որ եթե կողմերը վերջնական գործարքի չհասնեն, ապա հավանականություն կա, որ նրանք կվերադառնան այն վիճակին, որը կար մինչև նախնական պայմանավորվածությունը։Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։ Որոշ ժամանակ անց իրանական լրատվամիջոցները հրապարակեցին ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը։Դրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրապարակված կարգավորման հուշագրի տեքստը իրականության հետ ոչ մի կապ չունի։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100134430_64:0:1397:1000_1920x0_80_0_0_7f7839ee5f1c496caf3a42ab41915228.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր, իսրայել, հորմուզի նեղուց
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր, իսրայել, հորմուզի նեղուց
Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը կարող է ստորագրվել հեռավար կարգով. Արաղչի
14:55 13.06.2026 (Թարմացված է: 15:26 13.06.2026) Հունիսի 14–ին Շվեյցարիայում սպասվող հանդիպման մասին վերջնական որոշումը դեռ չի ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։
«Եթե բանակցությունների եզրափակիչ փուլն անցկացվի, ապա համաձայնագիրը երկու կողմից էլ կստորագրվի հեռավար կարգով։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում», -Իրանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Արաղչին։
Նրա խոսքով՝ հուշագրի ստորագրումից հետո կսկսվեն բանակցությունները հիմնական համաձայնության շուրջ, որում կներառվի նաև միջուկային հարցը։ Դրանք կտևեն 60 օր՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերը գոհ լինեն բանակցությունների ընթացքից։
Նա նշել է, որ եթե կողմերը վերջնական գործարքի չհասնեն, ապա հավանականություն կա, որ նրանք կվերադառնան այն վիճակին, որը կար մինչև նախնական պայմանավորվածությունը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային
ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։ Որոշ ժամանակ անց իրանական լրատվամիջոցները
հրապարակեցին ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը։
Դրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ հրապարակված կարգավորման հուշագրի տեքստը իրականության հետ ոչ մի կապ չունի։