https://arm.sputniknews.ru/20260303/khelaci-lusacujcner-khcanumneri-dem-pajqari-hamar-permi-masnagetneri-arajarky-erevanin-99272625.html
«Խելացի» լուսացույցներ խցանումների դեմ պայքարի համար. Պերմի մասնագետների առաջարկը Երևանին
«Խելացի» լուսացույցներ խցանումների դեմ պայքարի համար. Պերմի մասնագետների առաջարկը Երևանին
Sputnik Արմենիա
Հայ գործընկերների հետ համագործակցությամբ ռուսաստանցի մասնագետները ցանկանում են Երևանի քաղաքապետարանին առաջարկել մի համակարգ, որն իրական ժամանակում... 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T08:55+0400
2026-03-03T08:55+0400
2026-03-03T09:09+0400
լուսացույց
խցանում
երևանի քաղաքապետարան
քաղաք
երթևեկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2272/51/22725180_0:0:2560:1441_1920x0_80_0_0_9587dad396dd57eeb8dc75820405e044.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսական TrafficData ընկերությունը հայկական ՏՏ ընկերություններին է ներկայացրել քաղաքային խելացի տրանսպորտային համակարգերի իր լուծումները: Երևանում նման համակարգեր ներդնելու համար ընկերությունն առաջին փուլում գործընկերներ է փնտրում, այնուհետև նախատեսում է ծրագիրը ներկայացնել քաղաքապետարանին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ընկերության համասեփականատեր և կոմերցիոն տնօրեն Դմիտրի Պոնոսովը:Պերմի Morion Digital տեխնոպարկում տեղակայված ընկերության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել բիզնես-առաքելության շրջանակում, որը կազմակերպել է Պերմի երկրամասի արտահանման աջակցության տարածաշրջանային կենտրոնը՝ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:Շուտով Երևանում կգործարկվի մոպեդներով շտապ բուժօգնության ծառայությունը․ Ավանեսյան«Այստեղ մենք հանդիպել ենք ինժեներական ընկերությունների հետ, որոնք արդեն աշխատել են նմանատիպ լուծումների վրա: Ցավոք, առայժմ չի հաջողվել մեր արտադրանքը ցուցադրել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին, բայց հուսով եմ՝ նման հանդիպում կկայանա ապագայում: Մենք նախատեսում ենք ևս մի քանի անգամ գալ այստեղ, որպեսզի ավելի մանրամասն քննարկենք հնարավոր նախագծերը»,-նշել է Պոնոսովը:Ինչպես տնից աշխատանքի հասնել 20%-ով ավելի արագԸնկերության գնահատմամբ՝ տրանսպորտի մոնիտորինգը և լուսացույցների օպտիմալ ռեժիմները քաղաքացիներին օգնում են ամենօրյա ուղևորությունների ընթացքում շուրջ 20% ժամանակ խնայել:Տրանսպորտային հոսքերի վերլուծությանը ընկերության հիմնադիրները հանգել են հարակից ոլորտից՝ կամուրջների նախագծումից: Նախագծի համար, որպես կանոն, տրանսպորտային հոսքերի մասին տվյալներ են հավաքում, որպեսզի հաշվարկեն, թե որտեղ է ավելի լավ կառուցել կամուրջը և ինչպիսի թողունակությամբ: Աշխատանքի ընթացքում նկատել են, որ «ձեռագործ» մեթոդով հավաքագրված տվյալներում թերություններ են լինում: Այս խնդիրը լուծելու համար ընկերությունը ծրագիր է կազմել, որը թույլ է տալիս տեսախցիկների միջոցով «կարդալ» տրանսպորտային հոսքը: Այնուհետև այնտեղ ավելացրել են լուսացույցների համար վերլուծություն, որի հիման վրա ՆԳՆ–ն և համայնքային իշխանությունները կարող են կարգավորել դրանց աշխատանքի ռեժիմները:Երևանի խցանումները կարգավորելու համար քաղաքապետարանը լուծումներ է գտել«Երրորդ փուլում մենք ադապտիվ կառավարման հնարավորություն ավելացրինք, երբ կախված մեքենաների հոսքից՝ լուսացույցների վրա իրական ժամանակում ռեժիմները փոխվում են»,-պարզաբանել է Դմիտրի Պոնոսովը:Դիտարկման համար անհրաժեշտ է քաղաքում տեսախցիկներ տեղադրել, սակայն կարելի է նաև միացնել գործողներ տեսախցիկները, որոնք գտնվում են ոստիկանության, այլ պետական ծառայությունների, ինչպես նաև մասնավոր բիզնեսի տնօրինության տակ:ՃՏՊ-ների մոնիտորինգ և տրանսպորտային երթուղիների «ջերմային քարտեզներ»Տեսավերլուծության իր տեխնոլոգիաների հիման վրա ընկերությունը մշակել և համակարգում ներդրել է հատուկ մոդուլ, որն արտակարգ ծառայություններին թույլ է տալիս ՃՏՊ-ներին արձագանքել ոչ թե ըստ ահազանգի, այլ ըստ տեսախցիկներից ստացված ազդանշանի։ Բացի այդ, քաղաքների համար կազմվում են տրանսպորտային հոսքերի «ջերմային քարտեզներ», որտեղ մեծ ծանրաբեռնվածությամբ գոտիները լուսավորվում են կարմիր և նարնջագույն, պակաս ակտիվները՝ դեղին և կանաչ գույներով: Նման վիզուալիզացիան քաղաքային իշխանություններին կօգնի օպտիմալացնել հասարակական տրանսպորտի երթուղիները:TrafficData-ն այդ նպատակի համար ունի նաև սարքավորումների պատրաստի համալիր՝ ուղևորային հոսքերի հատուկ դետեկտորներ, որոնք կիրառվում են տրանսպորտային կանգառներում:Թվային ինքնիշխանությունԴմիտրի Պոնոսովն ընդգծեց, որ երրորդ անձինք Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս չեն կարողանա հասանելիություն ունենալ ո՛չ ընկերության արտադրանքին, ո՛չ էլ քաղաքային տրանսպորտի վերլուծական տվյալներին:Այս պահի դրությամբ ընկերության խելացի համակարգերը ներդրված են Ռուսաստանի 25 տարածաշրջաններում՝ Կալինինգրադից մինչև Խաբարովսկ, ներառյալ Սանկտ Պետերբուրգը, Նիժնի Նովգորոդը, Տյումենը, Պերմը: Ռուսաստանի սահմաններից դուրս ընկերության արտադրանքն օգտագործվում է Ուզբեկստանում և Ղազախստանում: Արտերկրում, այդ թվում՝ Հայաստանում, ընկերությունը շահագրգռված է տեղական գործընկերների հետ ամուր գործընկերային հարաբերությունների հարցում:Քաղաքների թվային երկվորյակներըԸնկերությունը նաև հետազոտություններ է անցկացնում մեքենայական ուսուցման և համակարգչային տեսողության ուղղություններով (այս ուղղություններով այն մասնակցել է «Սկոլկովո» տեխնոպարկի մի շարք դրամաշնորհային ծրագրերի): Այս տեխնոլոգիաների հիման վրա ընկերությունն աշխատում է քաղաքների «թվային երկվորյակների» վրա: Արտադրանքը, որը ստացել է TrafficData Atlas անվանումը, ավտոմեքենաների վրա տեղադրված տեսախցիկների օգնությամբ «ընթերցում է» լուսացույցներն ու ճանապարհային նշանները, որից հետո ձևավորում է ճանապարհային ցանցի օբյեկտների թվային քարտեզը: Ռուսաստանի մի քանի քաղաքներում նման համակարգ արդեն ինտեգրված է տրանսպորտային ենթակառուցվածքին:ՀՀ–ում գրանցված 1 մլն տրանսպորտային միջոց կա. նախարարը` խցանումների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2272/51/22725180_284:0:2560:1707_1920x0_80_0_0_5c2db5b599f8525e708bda1e4b203dc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուսացույց, խցանում, երևանի քաղաքապետարան, քաղաք, երթևեկություն
լուսացույց, խցանում, երևանի քաղաքապետարան, քաղաք, երթևեկություն
«Խելացի» լուսացույցներ խցանումների դեմ պայքարի համար. Պերմի մասնագետների առաջարկը Երևանին
08:55 03.03.2026 (Թարմացված է: 09:09 03.03.2026) Հայ գործընկերների հետ համագործակցությամբ ռուսաստանցի մասնագետները ցանկանում են Երևանի քաղաքապետարանին առաջարկել մի համակարգ, որն իրական ժամանակում լուսացույցների աշխատանքը հարմարեցնում է ճանապարհային իրավիճակին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսական TrafficData ընկերությունը հայկական ՏՏ ընկերություններին է ներկայացրել քաղաքային խելացի տրանսպորտային համակարգերի իր լուծումները: Երևանում նման համակարգեր ներդնելու համար ընկերությունն առաջին փուլում գործընկերներ է փնտրում, այնուհետև նախատեսում է ծրագիրը ներկայացնել քաղաքապետարանին: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնել է ընկերության համասեփականատեր և կոմերցիոն տնօրեն Դմիտրի Պոնոսովը:
Պերմի Morion Digital տեխնոպարկում տեղակայված ընկերության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել բիզնես-առաքելության շրջանակում, որը կազմակերպել է Պերմի երկրամասի արտահանման աջակցության տարածաշրջանային կենտրոնը՝ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:
«Այստեղ մենք հանդիպել ենք ինժեներական ընկերությունների հետ, որոնք արդեն աշխատել են նմանատիպ լուծումների վրա: Ցավոք, առայժմ չի հաջողվել մեր արտադրանքը ցուցադրել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին, բայց հուսով եմ՝ նման հանդիպում կկայանա ապագայում: Մենք նախատեսում ենք ևս մի քանի անգամ գալ այստեղ, որպեսզի ավելի մանրամասն քննարկենք հնարավոր նախագծերը»,-նշել է Պոնոսովը:
Ինչպես տնից աշխատանքի հասնել 20%-ով ավելի արագ
Ընկերության գնահատմամբ՝ տրանսպորտի մոնիտորինգը և լուսացույցների օպտիմալ ռեժիմները քաղաքացիներին օգնում են ամենօրյա ուղևորությունների ընթացքում շուրջ 20% ժամանակ խնայել:
Տրանսպորտային հոսքերի վերլուծությանը ընկերության հիմնադիրները հանգել են հարակից ոլորտից՝ կամուրջների նախագծումից: Նախագծի համար, որպես կանոն, տրանսպորտային հոսքերի մասին տվյալներ են հավաքում, որպեսզի հաշվարկեն, թե որտեղ է ավելի լավ կառուցել կամուրջը և ինչպիսի թողունակությամբ: Աշխատանքի ընթացքում նկատել են, որ «ձեռագործ» մեթոդով հավաքագրված տվյալներում թերություններ են լինում: Այս խնդիրը լուծելու համար ընկերությունը ծրագիր է կազմել, որը թույլ է տալիս տեսախցիկների միջոցով «կարդալ» տրանսպորտային հոսքը: Այնուհետև այնտեղ ավելացրել են լուսացույցների համար վերլուծություն, որի հիման վրա ՆԳՆ–ն և համայնքային իշխանությունները կարող են կարգավորել դրանց աշխատանքի ռեժիմները:
«Երրորդ փուլում մենք ադապտիվ կառավարման հնարավորություն ավելացրինք, երբ կախված մեքենաների հոսքից՝ լուսացույցների վրա իրական ժամանակում ռեժիմները փոխվում են»,-պարզաբանել է Դմիտրի Պոնոսովը:
Դիտարկման համար անհրաժեշտ է քաղաքում տեսախցիկներ տեղադրել, սակայն կարելի է նաև միացնել գործողներ տեսախցիկները, որոնք գտնվում են ոստիկանության, այլ պետական ծառայությունների, ինչպես նաև մասնավոր բիզնեսի տնօրինության տակ:
ՃՏՊ-ների մոնիտորինգ և տրանսպորտային երթուղիների «ջերմային քարտեզներ»
Տեսավերլուծության իր տեխնոլոգիաների հիման վրա ընկերությունը մշակել և համակարգում ներդրել է հատուկ մոդուլ, որն արտակարգ ծառայություններին թույլ է տալիս ՃՏՊ-ներին արձագանքել ոչ թե ըստ ահազանգի, այլ ըստ տեսախցիկներից ստացված ազդանշանի։ Բացի այդ, քաղաքների համար կազմվում են տրանսպորտային հոսքերի «ջերմային քարտեզներ», որտեղ մեծ ծանրաբեռնվածությամբ գոտիները լուսավորվում են կարմիր և նարնջագույն, պակաս ակտիվները՝ դեղին և կանաչ գույներով: Նման վիզուալիզացիան քաղաքային իշխանություններին կօգնի օպտիմալացնել հասարակական տրանսպորտի երթուղիները:
TrafficData-ն այդ նպատակի համար ունի նաև սարքավորումների պատրաստի համալիր՝ ուղևորային հոսքերի հատուկ դետեկտորներ, որոնք կիրառվում են տրանսպորտային կանգառներում:
Դմիտրի Պոնոսովն ընդգծեց, որ երրորդ անձինք Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս չեն կարողանա հասանելիություն ունենալ ո՛չ ընկերության արտադրանքին, ո՛չ էլ քաղաքային տրանսպորտի վերլուծական տվյալներին:
«Երբ մենք հավաքում ենք համակարգը և հանձնում պատվիրատուին, նա այն շահագործում է իր փակ ենթակառուցվածքում, որին հասանելիություն չունենք նույնիսկ մենք, ուր մնաց` կողմնակի անձինք ունենան: Դրանում պատվիրատուն կարող է համոզվել թեստավորման և համակարգի ներդրման բոլոր փուլերում: Բացի այդ, արտերկրում մենք նախընտրում ենք մեր համակարգերը ներդնել տեղական մշակողների հետ համագործակցությամբ, որոնք հանդես են գալիս որպես փորձագետներ և պատասխանատվություն են կրում գործարկված նախագծերի ֆունկցիոնալության համար, և քաղաքապետարանը միշտ կարող է անհրաժեշտության դեպքում դիմել նրանց»,-պատմեց նա:
Այս պահի դրությամբ ընկերության խելացի համակարգերը ներդրված են Ռուսաստանի 25 տարածաշրջաններում՝ Կալինինգրադից մինչև Խաբարովսկ, ներառյալ Սանկտ Պետերբուրգը, Նիժնի Նովգորոդը, Տյումենը, Պերմը: Ռուսաստանի սահմաններից դուրս ընկերության արտադրանքն օգտագործվում է Ուզբեկստանում և Ղազախստանում: Արտերկրում, այդ թվում՝ Հայաստանում, ընկերությունը շահագրգռված է տեղական գործընկերների հետ ամուր գործընկերային հարաբերությունների հարցում:
Քաղաքների թվային երկվորյակները
Ընկերությունը նաև հետազոտություններ է անցկացնում մեքենայական ուսուցման և համակարգչային տեսողության ուղղություններով (այս ուղղություններով այն մասնակցել է «Սկոլկովո» տեխնոպարկի մի շարք դրամաշնորհային ծրագրերի): Այս տեխնոլոգիաների հիման վրա ընկերությունն աշխատում է քաղաքների «թվային երկվորյակների» վրա: Արտադրանքը, որը ստացել է TrafficData Atlas անվանումը, ավտոմեքենաների վրա տեղադրված տեսախցիկների օգնությամբ «ընթերցում է» լուսացույցներն ու ճանապարհային նշանները, որից հետո ձևավորում է ճանապարհային ցանցի օբյեկտների թվային քարտեզը: Ռուսաստանի մի քանի քաղաքներում նման համակարգ արդեն ինտեգրված է տրանսպորտային ենթակառուցվածքին: