https://arm.sputniknews.ru/20260612/bhki-nerkajacucichnery-bvoghvoqi-akcia-en-anum-kyhi-mvot-103439494.html
ԲՀԿ–ի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում ԿԸՀ–ի մոտ
ԲՀԿ–ի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում ԿԸՀ–ի մոտ
Sputnik Արմենիա
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները համախմբման կոչ են անում ընդդիմությանը։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T14:48+0400
2026-06-12T14:48+0400
2026-06-12T14:54+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
հանրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103424207_0:133:2560:1573_1920x0_80_0_0_027c1b51226b0ae9e5de65274fc4d9fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Ակցիայի պատճառը հանձնաժողովի կայացրած որոշումն է, որով չեղարկվում են երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ կուսակցության համար փակվում է ԱԺ տանող ճանապարհը։ԲՀԿ–ն 2 ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու պահանջ ներկայացրեց։ Կուսակցության երկու ներկայացուցիչներ ակցիայի ժամանակ մուտք գործեցին ԿԸՀ՝ տեղեկանալու, թե իրենց պահանջի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ԿԸՀ–ն։ԲՀԿ–ն Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց է նախաձեռնել. փաստաբանԿԸՀ–ի շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103424207_143:0:2418:1706_1920x0_80_0_0_e3a7f88c4397852b8a016e6ec219d264.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հանրահավաք
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հանրահավաք
ԲՀԿ–ի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում ԿԸՀ–ի մոտ
14:48 12.06.2026 (Թարմացված է: 14:54 12.06.2026) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները համախմբման կոչ են անում ընդդիմությանը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։
Ակցիայի պատճառը հանձնաժողովի կայացրած
որոշումն է, որով չեղարկվում են երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ կուսակցության համար փակվում է ԱԺ տանող ճանապարհը։
ԲՀԿ–ն 2 ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու պահանջ ներկայացրեց։ Կուսակցության երկու ներկայացուցիչներ ակցիայի ժամանակ մուտք գործեցին ԿԸՀ՝ տեղեկանալու, թե իրենց պահանջի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ԿԸՀ–ն։
ԿԸՀ–ի շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։