00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:38
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ազատի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

© Sputnik / Aram NersesyanԱզատի զինվորական կացարանի հրդեհը
Ազատի զինվորական կացարանի հրդեհը - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2026
Բաժանորդագրվել
Ըստ պաշտոնական վարկածի` հենց նա է փորձել բենզինով թեժացնել կացարանի վառարանը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Այսօր նման որոշում կայացրեց Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը։
Նշենք, որ Եղիշե Հակոբյանը համարվում է առանցքային մեղադրյալներից մեկը։ Ըստ պաշտոնական վարկածի` հենց նա է փորձել բենզինով թեժացնել կացարանի վառարանը, ինչի պատճառով բռնկված հրդեհից զինծառայողներ էին մահացել։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվեցին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։ Քրեական վարույթ նախաձեռնվեց ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ նախաձեռնվեց նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Լրահոս
0