00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մանդատները վերցնե՞լ, թե՞ չվերցնել. Արփինե Հովհաննիսյանը խոսել է հնարավոր սցենարների մասին

© Photo : Social media of Arpine HovhannisyanԱրփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Բաժանորդագրվել
Արդարադատության նախկին նախարարը կարծում է, որ այս պահին ընդդիմությունը բարդ վիճակում է։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բարձր քաղաքական գին։ Այս կարծիքին է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ բացատրել է, թե ինչ կարող է լինել ընդդիմության` մանդատները վերցնելու կամ չվերցնելու դեպքում։
Ըստ նախկին նախարարի` այս պահին ընդդիմությունը բարդ վիճակում է։
Նա իրատեսական չի համարում շրջանարվող սցենարը, թե ընդդիմության մանդատները չվերցնելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կդիմի Սահմանադրական դատարան և մանդատները կտա ավելի փոքր ուժերի, հատկապես, որ այդ սցենարն «առաջարկվել» է իշխանական դաշտի կողմից։
«Սա իրատեսական չեմ համարում, անգամ բացառում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբևէ կարմիր գիծ չի խախտի ինքն իր նկատմամբ ու իր քարոզչական թեզերի նկատմամբ, իսկ ամենակարևորն իր համար ընտրությունների արդարության լեգիտիմության թեզն է։ Այս սցենարի դեպքում կնշանակի օրենքով կամ Սահմանադրական դատարանի որոշմամբ կեղծել կամ նկարել ընտրությունների պատկերը։ Սա այնպիսի ստվեր կնետի, այնպես կաղճատի ամբողջ լեգիտիմության պատկերը, որ այլևս հնարավոր չի լինի անգամ խոսել, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ով ինչքան քվե է ստացել, ինչքան մանդատ և այլն»,– նշում է նա։
Արփինե Հովհաննիսյանն ավելի իրատեսական է համարում, որ ընդդիմությունը կվերցնի մանդատները, բայց խորհուրդ է տալիս նրանց հանրային երաշխավորություն ստանձնել իրենց ցուցակներից պատգամավոր գնացող մարդկանց քաղաքական ամրության ու հուսալիության համար, որպեսզի նրանք չլինեն ՔՊ–ի կողմ գնացող ձայները։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0