https://arm.sputniknews.ru/20260611/ete-ynddimutjuny-mandatnery-chvercni-klini-100-tvokvosanvoc-legitim-khvorhrdaran-pashinjan-103380251.html
Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, կլինի 100 տոկոսանոց լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, կլինի 100 տոկոսանոց լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ գործող վարչապետը հերքեց լուրերը, թե ընդդիմության հետ փորձել են գործարքի գնալ։ 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T13:18+0400
2026-06-11T13:18+0400
2026-06-11T15:37+0400
գագիկ ծառուկյան
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103379859_0:0:1450:815_1920x0_80_0_0_1d9027e683bf0e3416c1de64a117d9f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, կլինի 100 տոկոսանոց լեգիտիմ խորհրդարան։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության այն բանավեճին` վերցնել, թե չվերցնել մանդատները։ Անդրադառնալով այն հայտարարություններին, որ գործող իշխանությունները գործարք են առաջարկել ընդդիմությանը, որպեսզի կարողանան ԱԺ–ում սահմանադրական մեծամասնություն կազմել և խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Փաշինյանն արձագանքեց. «Եթե ասում են` գործարք են առաջարկել, թող ասեն` ով, ում։ Երեկ«Հրապարակը» գրել էր, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը` ԲՀԿ–ն, հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն ՔՊ–ն նրան գործարք է առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103379859_120:0:1207:815_1920x0_80_0_0_a3e3bac329be6e85025d9f99bf347d1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն
գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն
Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, կլինի 100 տոկոսանոց լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
13:18 11.06.2026 (Թարմացված է: 15:37 11.06.2026) ՀՀ գործող վարչապետը հերքեց լուրերը, թե ընդդիմության հետ փորձել են գործարքի գնալ։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, կլինի 100 տոկոսանոց լեգիտիմ խորհրդարան։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության այն բանավեճին` վերցնել, թե չվերցնել մանդատները։
Անդրադառնալով այն հայտարարություններին, որ գործող իշխանությունները գործարք են առաջարկել ընդդիմությանը, որպեսզի կարողանան ԱԺ–ում սահմանադրական մեծամասնություն կազմել և խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Փաշինյանն արձագանքեց. «Եթե ասում են` գործարք են առաջարկել, թող ասեն` ով, ում։
Գագիկ Ծառուկյանին, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք գործարքին ընդառաջ կգար։ Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ տարբեր տեղեր գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է` իրեն ընդամենը հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ չէ»։
Երեկ«Հրապարակը»
գրել էր, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը` ԲՀԿ–ն, հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն ՔՊ–ն նրան գործարք է առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։