00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔՊ–ն ԲՀԿ–ին գործա՞րք է առաջարկել. ինչի՞ մասին էր ակնարկում կուսակցության խոսնակը

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Բաժանորդագրվել
ԲՀԿ-ին ընդամենը 60 ձայն չէր հերիքում՝ խորհրդարան անցնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. «Հրապարակի» աղբյուրների համաձայն` ԱԺ ընտրություններում ԲՀԿ–ն ոչ թե չի հաղթահարել անցողիկ շեմը, այլ դարձել է աճպարարության զոհ։
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ին ընդամենը 60 ձայն չէր հերիքում խորհրդարան անցնելու համար: Կուսակցությունը վերահաշվարկ է սկսել մի շարք ընտրատեղամասերում և արդեն իսկ բազմաթիվ անճշտություններ հայտնաբերել:
Ըստ «Հրապարակի» ունեցած տեղեկությունների` իրականում ԲՀԿ–ն հաղթահարել է անցողիկ շեմը, ուղղակի շահերի բախում է առաջացել իշխող ուժի հետ։
«Ընտրություններում 49 տոկոս քվե ստացած ՔՊ-ն կկարողանա պարզ մեծամասնություն ստանալ, եթե ԲՀԿ-ն չանցնի, և նրան տրված քվեները փոշիանան: Այստեղ է թաքնված ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակվող հակասական արդյունքների գաղտնիքը։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար, օրինակ` սահմանադրական կարևորագույն մարմինների ղեկավարների և անդամների ընտրության ժամանակ»,- գրում է կայքը:
Նշվում է, որ ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից` նրան 2 ձայն է պակասում: Ծառուկյանն առսջարկված գործարքը մերժել է, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։
ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել. Արման Աբովյան
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Լրահոս
0