https://arm.sputniknews.ru/20260611/datakan-hajc-ynddem-uzhegh-hajastan-kusakcutjan-pashinjany-6-milivon-dram-e-pahanjum-103375201.html
Դատական հայց ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Փաշինյանը 6 միլիոն դրամ է պահանջում
Դատական հայց ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Փաշինյանը 6 միլիոն դրամ է պահանջում
Sputnik Արմենիա
Եթե դատարանը բավարարի հայցը, պատասխանող կողմը պարտավոր է լինելու հերքում տարածել։ 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T12:06+0400
2026-06-11T12:06+0400
2026-06-11T12:06+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
դատարան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101292013_0:0:1500:844_1920x0_80_0_0_562843b9866b8e13cf23872e55796186.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և պահանջել է հերքել պահանջում է հերքել 300 հազար ադրբեջանցիների մասին հայտարարությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։Փաշինյանը մայիսի 28-ին հայտարարել էր, որ պատրաստվում է ևս մեկ հայց ներկայացնել Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստանի» դեմ։ Մինչ այդ նա ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբեջանցիների վերադարձի` գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։Ըստ Վարչական դատարան ներկայացված հայցադիմումի հիմքերի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի մայիսի 27-ին տարածել է տեղեկություն։ Փաշինյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի կուսակցությանը հրապարակայնորեն հերքել հնչեցված տվյալները։Դատարանի կողմից հայցը բավարարվելու դեպքում պատասխանող կողմը պարտավոր է լինելու հերքում տարածել։ Բացի հերքման պահանջից, հայցադիմումով նաև ֆինանսական պահանջ է ներկայացվել` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից պահանջվում է Նիկոլ Վովայի Փաշինյանի օգտին 6․000․000 դրամ բռնագանձել որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում։Գործը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին։Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ մեկ այլ հայց էլ է ներկայացրել. նա հերքում է պահանջում Կանադայում տուն ունենալու վերաբերյալ հայտարարության համար։ Այս գործը մակագրվել է դատավոր Անուշավան Մուշեղյանին։ Փաշինյանը Սամվել Կարապետյանից կրկին պահանջում է 6 մլն դրամ որպես վնասի փոխհատուցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101292013_167:0:1500:1000_1920x0_80_0_0_df674207f3f8565a2fabbe0ad6f3b550.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, դատարան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան, նիկոլ փաշինյան, դատարան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Դատական հայց ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Փաշինյանը 6 միլիոն դրամ է պահանջում
Եթե դատարանը բավարարի հայցը, պատասխանող կողմը պարտավոր է լինելու հերքում տարածել։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և պահանջել է հերքել պահանջում է հերքել 300 հազար ադրբեջանցիների մասին հայտարարությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Փաշինյանը մայիսի 28-ին
հայտարարել էր, որ պատրաստվում է ևս մեկ հայց ներկայացնել Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստանի» դեմ։ Մինչ այդ նա ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբեջանցիների վերադարձի` գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։
Ըստ Վարչական դատարան ներկայացված հայցադիմումի հիմքերի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի մայիսի 27-ին տարածել է տեղեկություն։ Փաշինյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի կուսակցությանը հրապարակայնորեն հերքել հնչեցված տվյալները։
Դատարանի կողմից հայցը բավարարվելու դեպքում պատասխանող կողմը պարտավոր է լինելու հերքում տարածել։ Բացի հերքման պահանջից, հայցադիմումով նաև ֆինանսական պահանջ է ներկայացվել` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից պահանջվում է Նիկոլ Վովայի Փաշինյանի օգտին 6․000․000 դրամ բռնագանձել որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում։
Գործը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ
մեկ այլ հայց էլ է ներկայացրել. նա հերքում է պահանջում Կանադայում տուն ունենալու վերաբերյալ հայտարարության համար։ Այս գործը մակագրվել է դատավոր Անուշավան Մուշեղյանին։ Փաշինյանը Սամվել Կարապետյանից կրկին պահանջում է 6 մլն դրամ որպես վնասի փոխհատուցում։