https://arm.sputniknews.ru/20260525/nikvol-pashinjany-evs-mi-hajc-e-patrastvum-nerkajacnel-samvel-karapetjani-dem--102590855.html
Նիկոլ Փաշինյանը ևս մի հայց է պատրաստվում ներկայացնել Սամվել Կարապետյանի դեմ
Նիկոլ Փաշինյանը ևս մի հայց է պատրաստվում ներկայացնել Սամվել Կարապետյանի դեմ
Sputnik Արմենիա
Կարապետյանն ասել էր, թե փորձանքներ բերելուց հետո Փաշինյանը կգնա ու հանգիստը կվայելի Կանադայի իր տանը։ 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T18:34+0400
2026-05-25T18:34+0400
2026-05-25T18:36+0400
դատ
հայց
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102574899_0:0:1440:810_1920x0_80_0_0_8cb0558bf6388223fbd9350b31eecc9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ևս մեկ դատական հայց ներկայացնել «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ։ Այդ մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում։Սամվել Կարապետյանն օրերս ասել էր, թե «․․․Փաշինյանը, այս բոլոր փորձանքները բերելով, շատ հաճույքով հանգիստ կգնա, կվայելի իր Կանադայի տունը»։Նշենք, որ Փաշինյանը զրպարտության հոդվածով ևս մեկ դատական հայց է ներկայացրել Կարապետյանի դեմ՝ նրանից պահանջելով հրապարակային ներողություն և 6 միլիոն դրամ։ Մայիսի 7-ին իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասել էր, թե անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանն ասել էր, թե իր ինֆորմացիայով՝ «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/19/102574899_91:0:1371:960_1920x0_80_0_0_72dc04bdb9df6e229ecc61b81eaad891.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատ, հայց, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան
դատ, հայց, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ևս մի հայց է պատրաստվում ներկայացնել Սամվել Կարապետյանի դեմ
18:34 25.05.2026 (Թարմացված է: 18:36 25.05.2026) Կարապետյանն ասել էր, թե փորձանքներ բերելուց հետո Փաշինյանը կգնա ու հանգիստը կվայելի Կանադայի իր տանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ևս մեկ դատական հայց ներկայացնել «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ։ Այդ մասին Փաշինյանը հայտնել է
ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում։
Այս անգամ հայցի առիթը Սամվել Կարապետյանի խոսքերն են Փաշինյանի՝ Կանադայում տուն ունենալու վերաբերյալ։ Փաշինյանն ասել է, թե Կարապետյանը ստիպված կլինի ներողություն խնդրել։
Սամվել Կարապետյանն օրերս ասել էր, թե «․․․Փաշինյանը, այս բոլոր փորձանքները բերելով, շատ հաճույքով հանգիստ կգնա, կվայելի իր Կանադայի տունը»։
Նշենք, որ Փաշինյանը զրպարտության հոդվածով
ևս մեկ դատական հայց է ներկայացրել Կարապետյանի դեմ՝ նրանից պահանջելով հրապարակային ներողություն և 6 միլիոն դրամ։ Մայիսի 7-ին իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասել էր, թե անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանն ասել էր, թե իր ինֆորմացիայով՝ «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։