https://arm.sputniknews.ru/20260610/im-qajly-himnadrami-usumnasirutjamb-hancakazm-chi-hajtnabervel-artur-nahapetjan-103330691.html
«Իմ քայլը» հիմնադրամի ուսումնասիրությամբ հանցակազմ չի հայտնաբերվել. Արթուր Նահապետյան
«Իմ քայլը» հիմնադրամի ուսումնասիրությամբ հանցակազմ չի հայտնաբերվել. Արթուր Նահապետյան
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով` եթե անգամ Աննա Հակոբյանն ասոցացվում է Նիկոլ Փաշինյանի հետ, ապա դա ենթադրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T14:21+0400
2026-06-10T14:21+0400
2026-06-10T14:21+0400
աննա հակոբյան
‹‹իմ քայլը›› հիմնադրամ
արթուր նահապետյան
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/07/85555343_0:169:1620:1080_1920x0_80_0_0_d919db8e0c64e6df2d06019af55776a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանցակազմ չի գտել «Իմ քայլը» հիմնադրամում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամում սկսված ստուգումներին։«Ուսումնասիրությունների արդյունքում Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության որևէ հատկանիշ չենք հայտնաբերել»,– ասաց Նահապետյանը։Ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի. ՓաշինյանՀարցին՝ Աննա Հակոբյանը չի՞ ասոցացվում Նիկոլ Փաշինյանի հետ, որ չի ուսումնասիրվել քարոզարշավի ընթացքում կատարված բարեգործությունը, Նահապետյանը պարզաբանեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի համար օրենքը հստակ է սահմանել, թե ում և որ դեպքերում կարող է ստուգել, երբ խախտվել է բարեգործության արգելքը։Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։Աննա Հակոբյանը դատի կտա Դանիել Իոաննիսյանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/07/85555343_202:133:1464:1080_1920x0_80_0_0_7f2935af6baa7eed68f8819c666a50d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա հակոբյան, ‹‹իմ քայլը›› հիմնադրամ, արթուր նահապետյան, հակակոռուպցիոն կոմիտե
աննա հակոբյան, ‹‹իմ քայլը›› հիմնադրամ, արթուր նահապետյան, հակակոռուպցիոն կոմիտե
«Իմ քայլը» հիմնադրամի ուսումնասիրությամբ հանցակազմ չի հայտնաբերվել. Արթուր Նահապետյան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով` եթե անգամ Աննա Հակոբյանն ասոցացվում է Նիկոլ Փաշինյանի հետ, ապա դա ենթադրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանցակազմ չի գտել «Իմ քայլը» հիմնադրամում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամում սկսված ստուգումներին։
«Ուսումնասիրությունների արդյունքում Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության որևէ հատկանիշ չենք հայտնաբերել»,– ասաց Նահապետյանը։
Հարցին՝ Աննա Հակոբյանը չի՞ ասոցացվում Նիկոլ Փաշինյանի հետ, որ չի ուսումնասիրվել քարոզարշավի ընթացքում կատարված բարեգործությունը, Նահապետյանը պարզաբանեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի համար օրենքը հստակ է սահմանել, թե ում և որ դեպքերում կարող է ստուգել, երբ խախտվել է բարեգործության արգելքը։
«Եթե անգամ ասոցացվում է Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ, ապա դա ենթադրում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի խախտում և չի գտնվում Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության տիրույթում։ Իսկ ասոցացման մասով, եթե չեմ սխալվում, «Անկախ դիտորդը» դիմել է դատարան։ Այսինքն՝ մեզ վերաբերելի հարց չունենք, քանի որ հստակ սահմանված է, թե որ սուբյեկտներին է վերաբերում բարեգործության արգելքը»,– շարունակեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։
Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։