https://arm.sputniknews.ru/20260427/anna-hakvobjany-dati-kta-daniel-ivonisjanin-101451838.html
Աննա Հակոբյանը դատի կտա Դանիել Իոաննիսյանին
Աննա Հակոբյանը դատի կտա Դանիել Իոաննիսյանին
Sputnik Արմենիա
Հակոբյանը կարծում է, որ Դանիել Իոնիսյանն արատավորել է «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավը։ 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T14:01+0400
2026-04-27T14:01+0400
2026-04-27T14:56+0400
հայաստան
աննա հակոբյան
դատարան
‹‹իմ քայլը›› հիմնադրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101451507_0:0:1601:901_1920x0_80_0_0_17816709ac419a590ec602a94089f526.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։Աննա Հակոբյանը նշեց, որ Իոանիսյանն ու նրան պատկանող դաշինքն արատավորել են «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավը ու վնաս հացրել հեղինակությանը։Ըստ նրա՝ իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը «սահմանադրական իրավունքի խախտում է»։Լրագրողներից մեկը նշեց` դուք ապրում եք Նիկոլ Փաշինյանի հետ, ասոցացվում եք ՔՊ–ի հետ, և հարցրեց` եթե մարդիկ ձեզանից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու` դա ո՞ւմ համար է արվում` «Ուժեղ Հայաստանի», թե՞ ում։Ինչ վերաբերում է «Կրթվելը նորաձև է» շարժմանը, որին աջակցում է «Իմ քայլը» հիմնադրամը, Աննա Հակոբյանի պնդմամբ, երբեք չի ֆինանսավորվել կառավարության կողմից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես մասնակցել է այդ հավաքներին որպես բանախոս։Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։Վարույթ չունենք․ Հակակոռուպցիոն կոմիտեի պետը՝ «Իմ քայլը» հիմնադրամի խախտումների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101451507_0:0:1201:901_1920x0_80_0_0_8f211b5fac4054ef009e3d7e002fc59e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աննա հակոբյան, դատարան, ‹‹իմ քայլը›› հիմնադրամ
հայաստան, աննա հակոբյան, դատարան, ‹‹իմ քայլը›› հիմնադրամ
Աննա Հակոբյանը դատի կտա Դանիել Իոաննիսյանին
14:01 27.04.2026 (Թարմացված է: 14:56 27.04.2026) Հակոբյանը կարծում է, որ Դանիել Իոնիսյանն արատավորել է «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Աննա Հակոբյանը նշեց, որ Իոանիսյանն ու նրան պատկանող դաշինքն արատավորել են «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավը ու վնաս հացրել հեղինակությանը։
Ըստ նրա՝ իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը «սահմանադրական իրավունքի խախտում է»։
Լրագրողներից մեկը նշեց` դուք ապրում եք Նիկոլ Փաշինյանի հետ, ասոցացվում եք ՔՊ–ի հետ, և հարցրեց` եթե մարդիկ ձեզանից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու` դա ո՞ւմ համար է արվում` «Ուժեղ Հայաստանի», թե՞ ում։
«Դուք դրանով խախտում եք իմ սահմանադրական իրավունքը։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրելու ձևը հանրային քննարկման դարձնել` անկախ նրանից` ով է այդ մարդը։ Գնացեք, ժողովրդին հարցրեք՝ ասոցացվո՞ւմ եմ, թե՞ ոչ»,– պատասխանեց Աննա Հակոբյանը։
Ինչ վերաբերում է «Կրթվելը նորաձև է» շարժմանը, որին աջակցում է «Իմ քայլը» հիմնադրամը, Աննա Հակոբյանի պնդմամբ, երբեք չի ֆինանսավորվել կառավարության կողմից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես մասնակցել է այդ հավաքներին որպես բանախոս։
Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։