https://arm.sputniknews.ru/20260608/bhki-bavakanin-mets-tsavali-dzajner-ughghaki-chen-hashvarkvel-arman-abvovjan-103265518.html
ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել. Արման Աբովյան
ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել. Արման Աբովյան
Sputnik Արմենիա
Էլինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ ընտրատեղամասերում արձանագրված անճշտությունների ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որ ԲՀԿ–ն սահմանված 4 տոկոսի շեմը... 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T17:57+0400
2026-06-08T17:57+0400
2026-06-08T18:13+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
արման աբովյան
էլինար վարդանյան
քվեարկություն
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103262840_0:100:2560:1540_1920x0_80_0_0_37c7877778d64de79e8e3ab9f46b26ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը խիստ մտահոգիչ է համարում ԱԺ ընտրությունների ընթացքը։ Այդ մասին նա այսօր ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն դատի են տվել Առաջին ալիքին. պահանջում են հերքում և 12 մլն դրամԻնչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 3.9%-ը, ինչը ուժին թույլ չի տվել մտնել նոր Ազգային ժողով: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել:Աբովյանը տեղեկացրեց, որ իրենք վերահաշվարկի գործընթացի մեջ են, իսկ թե քանի ընտրատեղամասերում է վերահաշվակի գործընթաց սկսվել, նա դժվարացավ ասել։Նրա խոսքով` ընդամենը 4 ընտրատեղամասի վերահաշվարկից արդեն իսկ 120 ձայն վերադարձվել է կուսակցությանը, և այդ մասին քաղվածքները ներկայացրել են ԿԸՀ` ճշտգրտումներ անելու։ԲՀԿ–ի քանի՞ ձայն չի հաշվարկվել ըստ 4 ընտրատեղամասի. Տոնոյանը տվյալներ է ներկայացրել«Խնդիրները, որոնց մենք ականատես ենք լինում, ոչ թե տեխնիկական բնույթի են, այլ քաղաքական` հաշվի առնելով քաղաքական այն պրոցնեսները, որոնք հետագայում կարող են տեղի ունենալ ԱԺ–ում։ Եթե խորհրդարանում լինի 3 ընդդիմադիր ուժ, այդ դեպքում այլ պրոցես կարող է ընթանալ ԱԺ–ում, իսկ եթե լինի 2 ընդդիմադիր ուժ` լրիվ այլ»,– նշեց Աբովյանը։Նա այս պահին խուսափեց որևէ խոսք ասել ԿԸՀ–ի մասին. միայն նշեց, որ անգամ ձայների հպանցիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս` ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել։ ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ ընտրատեղամասերում արձանագրված անճշտությունների ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որ ԲՀԿ–ն սահմանված 4 տոկոսի շեմը կարողանա հաղթահարել։Նա նշեց, որ եղել է ընտրատեղամաս, որի արձանագրությունում նշված է, որ ԲՀԿ–ն ունի 77 ձայն, սակայն վերջնական փաստաթղթում գրված է 1 ձայն։«Երբ դեռ 25 տոկոսը չի ամփոփվել, Փաշինյանն իր վրա է վերցնում ԿԸՀ նախագահի գործառույթն ու որոշում, թե իրենք ինչ ձայներով են հաղթել, իսկ առավոտյան հանկարծ հայտնաբերում է, որ իրենք ԱԺ–ում կարևոր որոշումներ կայացնելու համար չեն ունենալու բավարար ձայներ, ու հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում ԲՀԿ–ի ձայների կորուստ»,– հայտարարեց Վարդանյանը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103262840_67:0:2342:1706_1920x0_80_0_0_dca381953c7530120183beea7b5a6409.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, արման աբովյան, էլինար վարդանյան, քվեարկություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, արման աբովյան, էլինար վարդանյան, քվեարկություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել. Արման Աբովյան
17:57 08.06.2026 (Թարմացված է: 18:13 08.06.2026) Էլինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ ընտրատեղամասերում արձանագրված անճշտությունների ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որ ԲՀԿ–ն սահմանված 4 տոկոսի շեմը կարողանա հաղթահարել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը խիստ մտահոգիչ է համարում ԱԺ ընտրությունների ընթացքը։ Այդ մասին նա այսօր ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 3.9%-ը, ինչը ուժին թույլ չի տվել մտնել նոր Ազգային ժողով: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել:
«Տարօրինակ գործընթացների ականատեսը եղանք գիշերը ձայերի հաշվարկի ժամանակ։ Ձայների հաշվարկը պարբերաբար ընդհատվում էր, ու բացարձակ թվերի հետ կապված տարօրինակ փոփոխություններ էին լինում»,– ասաց նա։
Աբովյանը տեղեկացրեց, որ իրենք վերահաշվարկի գործընթացի մեջ են, իսկ թե քանի ընտրատեղամասերում է վերահաշվակի գործընթաց սկսվել, նա դժվարացավ ասել։
Նրա խոսքով` ընդամենը 4 ընտրատեղամասի վերահաշվարկից արդեն իսկ 120 ձայն վերադարձվել է կուսակցությանը, և այդ մասին քաղվածքները ներկայացրել են ԿԸՀ` ճշտգրտումներ անելու։
«Խնդիրները, որոնց մենք ականատես ենք լինում, ոչ թե տեխնիկական բնույթի են, այլ քաղաքական` հաշվի առնելով քաղաքական այն պրոցնեսները, որոնք հետագայում կարող են տեղի ունենալ ԱԺ–ում։ Եթե խորհրդարանում լինի 3 ընդդիմադիր ուժ, այդ դեպքում այլ պրոցես կարող է ընթանալ ԱԺ–ում, իսկ եթե լինի 2 ընդդիմադիր ուժ` լրիվ այլ»,– նշեց Աբովյանը։
Նա այս պահին խուսափեց որևէ խոսք ասել ԿԸՀ–ի մասին. միայն նշեց, որ անգամ ձայների հպանցիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս` ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել։
Ինչ վերաբերում է հարցին` մանդատները կվերցնեն, թե ոչ, Աբովյանը նշեց, որ այս պահին չի կարող հստակ որևէ պատասխան տալ, քանի որ կուսակցությունում բոլոր որոշումներն ընդունվում են կոլեգիալ։
«Մենք մանդատի կռիվ չենք անում, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից»,– ընդգծեց նա։
ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ ընտրատեղամասերում արձանագրված անճշտությունների ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որ ԲՀԿ–ն սահմանված 4 տոկոսի շեմը կարողանա հաղթահարել։
Նա նշեց, որ եղել է ընտրատեղամաս, որի արձանագրությունում նշված է, որ ԲՀԿ–ն ունի 77 ձայն, սակայն վերջնական փաստաթղթում գրված է 1 ձայն։
«Երբ դեռ 25 տոկոսը չի ամփոփվել, Փաշինյանն իր վրա է վերցնում ԿԸՀ նախագահի գործառույթն ու որոշում, թե իրենք ինչ ձայներով են հաղթել, իսկ առավոտյան հանկարծ հայտնաբերում է, որ իրենք ԱԺ–ում կարևոր որոշումներ կայացնելու համար չեն ունենալու բավարար ձայներ, ու հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում ԲՀԿ–ի ձայների կորուստ»,– հայտարարեց Վարդանյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: