https://arm.sputniknews.ru/20260608/bargavatsh-hajastan-kusakcutjuny-kdimi-qveneri-verahashvarki-hamar-iveta-tvonvojan-103250168.html
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդիմի քվեների վերահաշվարկի համար. Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդիմի քվեների վերահաշվարկի համար. Իվետա Տոնոյան
Sputnik Արմենիա
Տոնոյանը չի բացառել, որ ԲՀԿ–նկարող է բողոքարկել նաև ընտրության արդյունքները։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T14:33+0400
2026-06-08T14:33+0400
2026-06-08T15:06+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
իվետա տոնոյան
վերահաշվարկ
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25609136_0:84:1600:984_1920x0_80_0_0_9239cd11fa4da623c30adeaa4762f104.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդիմի հունիսի 7–ին կայացած խորհդարանական ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու համար։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ԲՀԿ մամուլի խոսնակ և պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։ Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 3.9%-ը, ինչը ուժին թույլ չի տվել մտնել նոր Ազգային ժողով: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել:Նա պնդում է, որ քվեարկության ավարտից հետո՝ քվեների հաշվարկի ամբողջ ընթացքում,արձանագրվել են տարօրինակ տեխնիկական փոփոխություններ, որոնց հետևանքով իրենց ուժի ստացած քվեները պակասել են։ Տոնոյանի խոսքով` կուսակցության նախընտրական շտաբն այս պահին ակտիվորեն աշխատում է այն տեղամասերի ցանկի վրա, որտեղ առկա են խախտումների կոնկրետ հիմքեր, և պատրաստվում է գործարկել իրավական բոլոր հնարավոր միջոցները։«Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը»,– շարունակել է Տոնոյանը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25609136_89:0:1512:1067_1920x0_80_0_0_13cc578458cdff3165ced43a2f3c3763.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, իվետա տոնոյան, վերահաշվարկ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, իվետա տոնոյան, վերահաշվարկ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդիմի քվեների վերահաշվարկի համար. Իվետա Տոնոյան
14:33 08.06.2026 (Թարմացված է: 15:06 08.06.2026) Տոնոյանը չի բացառել, որ ԲՀԿ–նկարող է բողոքարկել նաև ընտրության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդիմի հունիսի 7–ին կայացած խորհդարանական ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու համար։ Ֆեյսբուքյան էջում նման
գրառում է կատարել ԲՀԿ մամուլի խոսնակ և պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 3.9%-ը, ինչը ուժին թույլ չի տվել մտնել նոր Ազգային ժողով: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել:
Նա պնդում է, որ քվեարկության ավարտից հետո՝ քվեների հաշվարկի ամբողջ ընթացքում,արձանագրվել են տարօրինակ տեխնիկական փոփոխություններ, որոնց հետևանքով իրենց ուժի ստացած քվեները պակասել են։
«Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած»,– ասել է նա։
Տոնոյանի խոսքով` կուսակցության նախընտրական շտաբն այս պահին ակտիվորեն աշխատում է այն տեղամասերի ցանկի վրա, որտեղ առկա են խախտումների կոնկրետ հիմքեր, և պատրաստվում է գործարկել իրավական բոլոր հնարավոր միջոցները։
«Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը»,– շարունակել է Տոնոյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: