00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպես ԱԺ-ում կբաշխվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները. հաշվարկ

© Sputnik / Asatur YesayantsՊատգամավորական մանդատներ
Պատգամավորական մանդատներ - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Բաժանորդագրվել
Ինչպես և գործող խորհրդարանում, «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա մանդատներ եզդիական, ռուսական, քրդական համայնքների համար։ Ասորական համայնքի մանդատը կհանձնվի «Ուժեղ Հայաստանին»։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին վերապահված պատգամավորական 4 մանդատներից 3-ը կարող են տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ևս 1-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Այդ է ցույց տալիս Ընտրական օրենսգրքի դրույթների հիման վրա մեր իրականացրած հաշվարկը։
Այսօր հրապարակված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ստանալ 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 28, «Հայաստան» դաշինքը՝ 12: Այսպիսով, խորհրդարանում կբաշխվի 101 պատգամավորական մանդատ։
Բացի այդ, ևս 4 մանդատ պետք է բաշխվի խորհրդարանական խմբակցությունների միջև, որոնք նախատեսված են 2022 թվականի մարդահամարի համաձայն Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Խոսքը եզդիական, ռուսական, ասորական, քրդական համայնքների մասին է։ Դրանք բաշխելու համար Ընտրական օրենսգիրքը նախատեսում է բանաձևի կիրառում, որը հայտնի է որպես Ջեֆերսոնի (դ'Օնդտի) մեթոդ, որը հաշվի է առնում յուրաքանչյուր խորհրդարանական ուժի մանդատների քանակը։
Ըստ հաշվարկների՝ եզդիական, ռուսական և քրդական համայնքների ներկայացուցիչների համար մանդատ պետք է ստանան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակից համապատասխան ազգության թեկնածուները, իսկ ասորական համայնքի ներկայացուցչի մանդատը պետք է ստանա «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուն: Գործող խորհրդարանում նմանատիպ բաշխում կար, սակայն ասորական համայնքի մանդատն այն ժամանակ ստացավ «Հայաստան» խմբակցությանը։
Նույն բանաձևով խմբակցությունների միջև բաշխվում են խորհրդարանական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Նախնական հաշվարկներով, եթե նոր խորհրդարանում, ինչպես ներկայիս ԱԺ-ում, գործի 12 հանձնաժողով, «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 8 նախագահական պաշտոն, «Ուժեղ Հայաստանը»՝ 3, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 1: Այսպիսով, ընդդիմությունը հանձնաժողովի նախագահի մեկ պաշտոնով ավելի շատ կստանա, քան գործող խորհրդարանում։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0