00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Քաղաքացիական պայմանագիրը» չունի իր ցանկացած հաղթանակը. Սամվել Կարապետյան

Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանի խոսքով` իր թիմակիցներից 75 հոգի կալանավորված է, 700–ից ավելին ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Ընտրությունները դեռ չեն ավարտվել. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի իր ցանկացած հաղթանակը։ Այս մասին հայտարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը` քննադատելով ընտրությունների ընթացքն ու ձայների հաշվարկի կասեցման գործընթացը։ Ընդդիմադիր գործիչը կոչ է արել քաղաքացիներին չհավատալ իշխանության կողմից հնչող հաղթական հայտարարություններին, քանի որ հրապարակված թվերը չեն արտացոլում ամբողջ հանրապետության ընտրության արդյունքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, թեև այդ պահին չկային անգամ ընտրության նախնական արդյունքները։ Փաշինյանի խոսքով` իր ուժի ձայները բավարար են միանձնյա կառավարություն ձևավորելու համար։
«Վստահ եղեք՝ ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, մի՛ անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը։ Նրանց հարցազրույցն ու դեմքը ցույց են տալիս, որ իրենց գործերը լավ չեն գնում. 30 տոկոսի տվյալներ ունենալով՝ ասում են, որ հաղթել են, բայց դուք գիտեք, որ դրանք գյուղական համայնքների տվյալներ են»,– ասաց Կարապետյանը։
Կուսակցության առաջնորդը շեշտել է, որ ողջ նախընտրական փուլում իրենց թիմը գտնվել է իրավապահների խիստ ճնշման ներքո, ինչը շարունակվել է նաև քվեարկության օրը։ Ըստ նրա՝ իշխանությունները դիմել են աննախադեպ քայլի՝ կանգնեցնելով ձայների հաշվարկը, երբ նկատել են սեփական տոկոսների անկումը։
Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է. Արման Թաթոյան
«Խայտառակ իրավիճակ է. մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների ու բռնությունների ենք ենթարկվում, մեր թիմակիցներից 75 հոգի կալանավորված է, 700–ից ավելի մարդ ձերբակալվել է։ Նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում, որ առավոտյան 9–ին կներկայացնեն արդյունքները` տեսնելով, որ իրենց արդյունքները խայտառակ նվազում են, ամեն ձև նվազում են՝ իրենք կանգնեցրին հաշվարկը»,– ընդգծեց Սամվել Կարեպետյանը։
Նա նշեց, որ այս պահին ընթացող գործընթացները համարում է ապօրինի, իսկ իրենց կուսակցությունը հետագա քայլերի և անելիքների մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա միայն ընտրության վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո։
Հիշեցնենք, որ հունիսի 7–ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Լրահոս
0