https://arm.sputniknews.ru/20260608/inchu-ein-zinvvornery-qvearkum-zhamy-20ic-hetvo-kyh-nakhagahi-parzabanumy-103252351.html
Ինչո՞ւ էին զինվորները քվեարկում ժամը 20–ից հետո. ԿԸՀ նախագահի պարզաբանումը
Ինչո՞ւ էին զինվորները քվեարկում ժամը 20–ից հետո. ԿԸՀ նախագահի պարզաբանումը
Sputnik Արմենիա
ԿԸՀ նախագահը զինվորների ուշ քվեարկելու «մեղքը» գցեց հանձնաժողովի անդամների տարիքի վրա։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T15:14+0400
2026-06-08T15:14+0400
2026-06-08T15:18+0400
զինծառայող
քվեարկություն
հհ վարչապետի ընտրություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
մեղրի
վարդենիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103212089_0:0:911:512_1920x0_80_0_0_128cb61b801d42f8d54fdd90268a767f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ պարզաբանել է, թե ինչու էին հունիսի 7–ին զինվորները քվեարկում ժամը 20–ից հետո։Ինչպես հայտնի է, Մեղրիում և Վարդենիսում քվեարկության ավարտից րոպեներ առաջ տեղամասերում զինվորների կուտակումներ էին գրանցվել։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
մեղրի
վարդենիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103212089_94:0:902:606_1920x0_80_0_0_39bef0b63c311ef479cbfd1a573aca52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, քվեարկություն, հհ վարչապետի ընտրություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, մեղրի, վարդենիս
զինծառայող, քվեարկություն, հհ վարչապետի ընտրություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, մեղրի, վարդենիս
Ինչո՞ւ էին զինվորները քվեարկում ժամը 20–ից հետո. ԿԸՀ նախագահի պարզաբանումը
15:14 08.06.2026 (Թարմացված է: 15:18 08.06.2026) ԿԸՀ նախագահը զինվորների ուշ քվեարկելու «մեղքը» գցեց հանձնաժողովի անդամների տարիքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ պարզաբանել է, թե ինչու էին հունիսի 7–ին զինվորները քվեարկում ժամը 20–ից հետո։
Ինչպես հայտնի է, Մեղրիում և Վարդենիսում քվեարկության ավարտից րոպեներ առաջ տեղամասերում
զինվորների կուտակումներ էին գրանցվել։
«Երկու տեղամասում մեր զինվորները դեռ կեսօրից կամ գուցե ավելի շուտ, եկել են քվեարկության։ Պետք է խոստովանեմ, որ ընտրական հանձնաժողովներում մի զգալի մասը պատկառելի տարիք ունեցող մարդիկ են։ Մի տեղամասում ես տեսա, որ քվեաթերթիկների տրցակ հավաքելը 3 րոպե էր տևում։ Այսինքն` կեսօրից ընտրության եկած զինվորները ժամը 20–ին դեռ դռան դիմաց կանգնած էին։ Կա՛մ մենք պետք է զինվորներին թույլ տայինք մտնել ներս ու ապահովել իրենց քվեարկելու իրավունքը, կա՛մ պետք է մեր զինվորների վրա դուռը փակեինք և ասեինք՝ դուք չեք կարող քվեարկել, որովհետեւ գործընթացը դանդաղ է գնացել»,–ասաց Հովհակիմյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: