https://arm.sputniknews.ru/20260607/zinvvorneri-zangvatsajin-kutakumner-yntrateghamaserum-ynddimutjan-khvosnakneri-ahazangy-103204972.html
Զինվորների զանգվածային կուտակումներ ընտրատեղամասերում. ընդդիմության խոսնակների ահազանգը
Զինվորների զանգվածային կուտակումներ ընտրատեղամասերում. ընդդիմության խոսնակների ահազանգը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր 2 ուժ` «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, հայտարարել են, որ զինվորներին վերջին պահին միտումնավոր են զանգվածաբար բերել քվեարկության։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T20:58+0400
2026-06-07T20:58+0400
2026-06-07T21:03+0400
տեսանյութեր
տեսանյութ
զինծառայող
հհ վարչապետի ընտրություն
ընտրություններ
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103204454_0:13:720:418_1920x0_80_0_0_5d8dac838264f5b40249b0a0c866902c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով՝ պնդելով, որ քվեարկության ավարտի վերջին րոպեներին և դրանից հետո մի շարք տեղամասեր են բերվել մեծ թվով զինծառայողներ:«Է՜հ, Հանուն Հայաստանի Հանրապետության». Միքայել սրբազանը քվեարկեցԲՀԿ նախագահի խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Սյունիքի մարզի ընտրատեղամասերից մեկում քվեարկության սահմանված ժամն անցնելուց հետո գործընթացը դեռ շարունակվում է։ Ըստ նրա տարածած տեղեկատվության՝ պատճառը վերջին պահին կազմակերպված զանգվածային հերթերն են.Նմանատիպ խնդրի մասին է բարձրաձայնել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ նշելով, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51 ընտրատեղամասում զինծառայողներին քվեարկության են տարել ժամը 19:56-ին՝ տեղամասերի փակվելուց ընդամենը 4 րոպե առաջ:Գեղարքունիքում կրկնակի քվեարկության փորձ արած անձ է ձերբակալվել«Ահա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին։ Քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են։ Նրանց բերել են քվեարկելու։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս խմբակի մասին»,– նշել է Ղահրամանյանը։Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին պաշտոնապես փակվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը, Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Զինծառայողները ընտրատեղամասերում
Sputnik Արմենիա
Զինծառայողները ընտրատեղամասերում
2026-06-07T20:58+0400
true
PT1M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103204454_0:0:720:540_1920x0_80_0_0_6e26ee6db05eac5a010fed5bcc738eaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, զինծառայող, հհ վարչապետի ընտրություն, ընտրություններ, քվեարկություն
տեսանյութեր, տեսանյութ, видео, զինծառայող, հհ վարչապետի ընտրություն, ընտրություններ, քվեարկություն
Զինվորների զանգվածային կուտակումներ ընտրատեղամասերում. ընդդիմության խոսնակների ահազանգը
20:58 07.06.2026 (Թարմացված է: 21:03 07.06.2026) Ընդդիմադիր 2 ուժ` «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, հայտարարել են, որ զինվորներին վերջին պահին միտումնավոր են զանգվածաբար բերել քվեարկության։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով՝ պնդելով, որ քվեարկության ավարտի վերջին րոպեներին և դրանից հետո մի շարք տեղամասեր են բերվել մեծ թվով զինծառայողներ:
ԲՀԿ նախագահի խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Սյունիքի մարզի ընտրատեղամասերից մեկում քվեարկության սահմանված ժամն անցնելուց հետո գործընթացը դեռ շարունակվում է։ Ըստ նրա տարածած տեղեկատվության՝ պատճառը վերջին պահին կազմակերպված զանգվածային հերթերն են.
«Ժամը 20։25-ին Սյունիքի 35/65 տեղամասում քվեարկությունը դեռ չի ավարտվել. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության»,–գրել է նա։
Նմանատիպ խնդրի մասին է բարձրաձայնել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ նշելով, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51 ընտրատեղամասում զինծառայողներին քվեարկության են տարել ժամը 19:56-ին՝ տեղամասերի փակվելուց ընդամենը 4 րոպե առաջ:
«Ահա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին։ Քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են։ Նրանց բերել են քվեարկելու։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս խմբակի մասին»,– նշել է Ղահրամանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ժամը 20:00-ին պաշտոնապես փակվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը, Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է: