https://arm.sputniknews.ru/20260608/bhki-mutqy-khvorhrdaran-kzrki-qpin-miandznja-karevvor-vorvoshumner-kajacneluc-sahmanadraget-103269911.html
ԲՀԿ–ի մուտքը խորհրդարան կզրկի ՔՊ–ին միանձնյա կարևոր որոշումներ կայացնելուց. սահմանադրագետ
ԲՀԿ–ի մուտքը խորհրդարան կզրկի ՔՊ–ին միանձնյա կարևոր որոշումներ կայացնելուց. սահմանադրագետ
Sputnik Արմենիա
Վարդան Պողոսյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրն» անգամ այժմյան ձայներով չի կարող փոխել Սահմանադրությունը կամ նշանակել սահմանադրական փոփոխությունների... 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T22:02+0400
2026-06-08T22:02+0400
2026-06-08T22:02+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_0:167:1600:1067_1920x0_80_0_0_02db9d1ce4fd9944eb11569ca75408a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է պահպանել սահմանադրական օրենքներ ընդունելու և փոփոխելու հնարավորությունը, սակայն չի կարող փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։ Ըստ նրա` այս իրավիճակը կարող է փոխվել, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարի անցողիկ շեմը և մանդատներ ստանա։Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ նույնիսկ այս պարագայում իշխանությունը չունի Սահմանադրությունը փոխելու կամ նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ ձայները։«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա բացառվում է, որ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր լինի 49, 825 % ձայնի պարագայում, ոչ էլ նոր Սահմանադրության համար հանրաքվեի նշանակում է հնարավոր։ Նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի պատգամավորների ընդհանուր թվի 2/3-րդը, որը ՔՊ-ն չունի»,– մանրամասնեց նա։ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել. Արման ԱբովյանՍահմանադրական իրավունքի մասնագետը նաև անդրադարձավ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու սցենարին։ Այդ դեպքում, ըստ նրա, ՔՊ-ի մանդատների թիվը, ամենայն հավանականությամբ, կնվազի մինչև 61։Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում կառավարող ուժը չի կարողանա միայն իր ձայներով ընտրել կամ պաշտոնից ազատել գլխավոր դատախազին, ընտրել Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների, մարդու իրավունքների պաշտպանին և Սահմանադրությամբ նախատեսված այլ պաշտոնատար անձանց, որոնց ընտրության համար պահանջվում է առնվազն երեք հինգերորդի աջակցությունը։Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ կդմի քվեների վերահաշվարկի համար։ Կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հունիսի 8–ին հայտարարեց, թե ընդամենը 4 ընտրատեղամասի վերահաշվարկից արդեն իսկ 120 ձայն վերադարձվել է կուսակցությանը, և այդ մասին քաղվածքները ներկայացրել են ԿԸՀ` ճշտգրտումներ անելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451135_115:0:1538:1067_1920x0_80_0_0_f76362005be9b4fb4512ceb81a3e7ac5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընդդիմություն
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընդդիմություն
ԲՀԿ–ի մուտքը խորհրդարան կզրկի ՔՊ–ին միանձնյա կարևոր որոշումներ կայացնելուց. սահմանադրագետ
Վարդան Պողոսյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրն» անգամ այժմյան ձայներով չի կարող փոխել Սահմանադրությունը կամ նշանակել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է պահպանել սահմանադրական օրենքներ ընդունելու և փոփոխելու հնարավորությունը, սակայն չի կարող փոխել ՀՀ Սահմանադրությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։ Ըստ նրա` այս իրավիճակը կարող է փոխվել, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարի անցողիկ շեմը և մանդատներ ստանա։
Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ընդունել սահմանադրական օրենքները։ Հիմա ՔՊ-ն ունի 64 մանդատ՝ 105 պատգամավորներից, իսկ 64 ձայնը կազմում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդը, և այդ ժամանակ իրենք կարող են սահմանադրական օրենքները փոփոխել, վերանայել»,– ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ նույնիսկ այս պարագայում իշխանությունը չունի Սահմանադրությունը փոխելու կամ նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ ձայները։
«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա բացառվում է, որ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր լինի 49, 825 % ձայնի պարագայում, ոչ էլ նոր Սահմանադրության համար հանրաքվեի նշանակում է հնարավոր։ Նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի պատգամավորների ընդհանուր թվի 2/3-րդը, որը ՔՊ-ն չունի»,– մանրամասնեց նա։
Սահմանադրական իրավունքի մասնագետը նաև անդրադարձավ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու սցենարին։ Այդ դեպքում, ըստ նրա, ՔՊ-ի մանդատների թիվը, ամենայն հավանականությամբ, կնվազի մինչև 61։
«Էականորեն կսահմանափակի իշխանության հնարավորությունները ոչ միայն սահմանադրական օրենքների, այլև մի շարք կարևոր նշանակումների հարցում։ Եթե Բարգավաճ Հայաստանը մտնի խորհրդարան, ապա լավագույն դեպքում ՔՊ-ի համար դա կլինի 61 մանդատ, իսկ 61 մանդատը չի կազմում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդը»,– շեշտեց Պողոսյանը։
Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում կառավարող ուժը չի կարողանա միայն իր ձայներով ընտրել կամ պաշտոնից ազատել գլխավոր դատախազին, ընտրել Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների, մարդու իրավունքների պաշտպանին և Սահմանադրությամբ նախատեսված այլ պաշտոնատար անձանց, որոնց ընտրության համար պահանջվում է առնվազն երեք հինգերորդի աջակցությունը։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ կդմի քվեների վերահաշվարկի համար։ Կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հունիսի 8–ին հայտարարեց, թե
ընդամենը 4 ընտրատեղամասի վերահաշվարկից արդեն իսկ 120 ձայն վերադարձվել է կուսակցությանը, և այդ մասին քաղվածքները ներկայացրել են ԿԸՀ` ճշտգրտումներ անելու։