00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Զենքերը ոչ թե ցուցադրելու, այլ կռվելու համար են․ Սերժ Սարգսյան

© SputnikՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի ստանալ նաև պատասխաններ, թե ինչի վրա են ծախսվել այն ահռելի գումարները, որոնք հատկացվել են պաշտպանության նախարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Զենքերը ոչ թե ցուցադրելու, այլ կռվելու համար են, իսկ զորահանդեսում ցուցադրված զենքերի մարտունակությունն ու արդյունավետությունը դեռ անհայտ են։ Այսօր 29/46 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով մայիսի 28-ին անցկացված զորահանդեսի վերաբերյալ հարցին։
«Այն մարդիկ, որոնք խոսում են, այդ զենքերով քանի՞ մարտ են անցկացրել։ Այն, ինչ իրենք ցույց են տվել, ձեզնից ո՞վ կարող է ասել՝ մենք էդ զենքերից քանի՞ հատ ունենք, կամ էդ ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից ու հզոր` է՞դ, թե՞, օրինակ, «Իսկանդերը»։ Դա ոչ թե զորահանդես էր, այլ ինչ-որ ցուցադրություն՝ արդարացնելու այն ահռելի թվերը, որ մենք տեսնում ու լսում էինք, որ իբր գումարների տեսքով հատկացվել է պաշտպանության նախարարությանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս բոլոր հարցերի պատասխանները կստացվեն իշխանափոխությունից հետո, երբ հնարավոր կլինի հետաքննել այդ ամբողջ պատմությունը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ժառանգություն է ստացել բանակի ավերակներ՝ հին, մաշված զենքերով, ու ստիպված է եղել զրոյից կառուցել, Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ հենց նույն Փաշինյանը 2020թ․՝ մինչև պատերազմը հայտարարում էր, որ հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի։
«Բա եթե էդ զենքերը տենց մետաղաջարդոն էին, էդ մետաղաջարդոնով մենք որոշիչ ու՞ժ էինք»,- հարց ուղղեց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ժառանգություն է ստացել «բանակ կոչված ավերակը»։ Քոչարյանը նշել էր՝ նա, ով նման բան է հայտարարում, ո՛չ խիղճ ունի, ո՛չ խելք ունի, ո՛չ էլ միգուցե հիշողություն։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ասել էր, որ Փաշինյանը բանակը 0–ից կառուցելու հետ կապ չունի, բայց այ բանակը զրոյացնելը նրա ձեռքի գործն է։
Լրահոս
0