https://arm.sputniknews.ru/20260526/averak-anvanel-banaky-qvocharjany-hishecrec-pashinjani-nakhkinum-asatsnery-hh-zui-masin-102636087.html
Ավերակ անվանել բանակը, նշանակում է նա խիղճ չունի. Քոչարյանը` Փաշինյանի խոսքերի մասին
Ավերակ անվանել բանակը, նշանակում է նա խիղճ չունի. Քոչարյանը` Փաշինյանի խոսքերի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` Փաշինյանը 2018–19 թթ. արեց ամեն ինչ` խաթարելու ԼՂ բանակցային գործընթացը։ 26.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-26T21:26+0400
2026-05-26T21:26+0400
2026-05-26T22:17+0400
ռոբերտ քոչարյան
բանակ
նիկոլ փաշինյան
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102635481_0:0:1920:1080_1920x0_80_0_0_388012405476c7914976399dfcd43c38.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ուղղակի անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ժառանգություն է ստացել «բանակ կոչված ավերակը»։ Այդ մասին Քոչարյանն այսօր հայտարարել է Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ըստ նրա` նախընտրական շրջանը հաշվետու լինելու ժամանակն է, բայց իշխող ուժը, որը 2021 թվականին ստացել է ժողովրդի քվեն, ընդհանրապես չի խոսում նախկինում իր տված խոստումներից, այլ փորձում է վարկաբեկել բանակը։Ըստ Քոչարյանի` Փաշինյանը 2018–19 թթ. արեց ամեն ինչ` խաթարելու բանակցային գործընթացը։ «Հիշեցնեմ, որ ասում էր` սկսում եմ իմ զրոյական կետից, և միջնորդների 25–26 տարվա աշխատանքը զրոյացրեց, հնարավորություն ստեղծեց Ալիևի համար` պատերազմ սկսելու, փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի (Ռուսաստանի–խմբ.) հետ։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ նա ասում է` սկսում եմ զրոյական կետից, հիմա էլ ասում է` բանակն եմ կառուցում զրոյական կետից»,– հայտարարեց Քոչարյանը: Բացի այդ, ըստ նրա` Փաշինյանը հասարակությունը բաժանեց սպիտակների ու սևերի, նախկինների ու նորերի՝ ամեն ինչ անելով պետությունը թուլացնելու համար։ Արդյունքում, ստացանք պատերազմ և պարտություն։Նշենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ընտրությունները՝ կոնտրակտ է ժողովրդի ու քաղաքական թիմի միջև․ Քոչարյան
Sputnik Արմենիա
Ընտրությունները՝ կոնտրակտ է ժողովրդի ու քաղաքական թիմի միջև․ Քոչարյան
2026-05-26T21:26+0400
true
PT3M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102635481_422:0:1862:1080_1920x0_80_0_0_e86ef905d2b20e1809923adde4df8859.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, видео, բանակ, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ
ռոբերտ քոչարյան, видео, բանակ, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ
Ավերակ անվանել բանակը, նշանակում է նա խիղճ չունի. Քոչարյանը` Փաշինյանի խոսքերի մասին
21:26 26.05.2026 (Թարմացված է: 22:17 26.05.2026) ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` Փաշինյանը 2018–19 թթ. արեց ամեն ինչ` խաթարելու ԼՂ բանակցային գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ուղղակի անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ժառանգություն է ստացել «բանակ կոչված ավերակը»։ Այդ մասին Քոչարյանն այսօր հայտարարել է Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Ըստ նրա` նախընտրական շրջանը հաշվետու լինելու ժամանակն է, բայց իշխող ուժը, որը 2021 թվականին ստացել է ժողովրդի քվեն, ընդհանրապես չի խոսում նախկինում իր տված խոստումներից, այլ փորձում է վարկաբեկել բանակը։
«Ավերակ է անվանել բանակը, որը եղել է մարտունակ և անսասան է պահել Հայաստանի և Արցախի սահմանները։ Ավերել բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուստ, 12 հազար վիրավոր ու հետո ասել, որ ավերակ է այն, այդ մարդն, ուրեմն, ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ, միգուցե, հիշողություն ունի։ Ուզում եմ հիշեցնել, որ Սարդարապատի համալիրում ինքը անձամբ հայտարարում էր, որ տարածաշրջանի ամենից մարտունակ բանակն է հայկական բանակը, և 70 հոգու տալիս էր մարտական խաչ և ազգային հերոսի կոչում միայն մի բանի համար, որ սահմանամերձ մի ընդհարում էր եղել Տավուշի մարզում»,– հիշեցրեց նա։
Ըստ Քոչարյանի` Փաշինյանը 2018–19 թթ. արեց ամեն ինչ` խաթարելու բանակցային գործընթացը։
«Հիշեցնեմ, որ ասում էր` սկսում եմ իմ զրոյական կետից, և միջնորդների 25–26 տարվա աշխատանքը զրոյացրեց, հնարավորություն ստեղծեց Ալիևի համար` պատերազմ սկսելու, փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի (Ռուսաստանի–խմբ.) հետ։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ նա ասում է` սկսում եմ զրոյական կետից, հիմա էլ ասում է` բանակն եմ կառուցում զրոյական կետից»,– հայտարարեց Քոչարյանը:
Բացի այդ, ըստ նրա` Փաշինյանը հասարակությունը բաժանեց սպիտակների ու սևերի, նախկինների ու նորերի՝ ամեն ինչ անելով պետությունը թուլացնելու համար։ Արդյունքում, ստացանք պատերազմ և պարտություն։
Նշենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։