00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ընտրատեղամասից քվեաթերթիկներ են դուրս հանում. «Հայաստան» դաշինքը կրկին ահազանգում է

© SputnikՔվեատուփ
Քվեատուփ - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Դաշինքը տեղեկությունները ստուգելուց հետո փոխանցում է իրավասու մարմիններին։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։ Այս մասին ահազանգում է «Հայաստան» դաշինքը։
«Նշված բոլոր դեպքերը գտնվում են մեր վստահված անձանց և իրավական խմբերի մշտական վերահսկողության ներքո։ Ստացված տեղեկությունները ստուգվում, փաստագրվում և սահմանված կարգով փոխանցվում են իրավասու մարմիններին»,– ասված է հաղորդագրությունում։
Դաշինքը հիշեցրել է, որ ընտրական գործընթացին ցանկացած ապօրինի միջամտություն, այդ թվում՝ քվեաթերթիկների անօրինական շրջանառությունը, կարող է պարունակել իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ և ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության։
Քաղաքական ուժը բոլոր քաղաքացիներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց և դիտորդներին կոչ է արել շարունակել տեղեկացնել նմանատիպ դեպքերի մասին՝ ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը։
Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքն ավելի վաղ ահազանգել էր, որ իրենց նախընտրական շտաբի անդամներին բերման են ենթարկում և ձերբակալում։ Բերման են ենթարկել նաև որպես վկա հարցաքննելու պատրվակով։
Այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 14։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։
Լրահոս
0