00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ժամը 14։00–ի դրությամբ ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%). ԿԸՀ

© SputnikБаннер ЦИК по выборам в Национальное собрание 7 июня 2026
Баннер ЦИК по выборам в Национальное собрание 7 июня 2026 - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ այս տարի 14։00-ի դրությամբ քվեարկել է 151 600–ով ավելի քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ ընտրատեղամասերում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 847 226 անձ կամ 33.84 տոկոսը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։
Նշենք, որ ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել էր 14,48 տոկոսը։
«Ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ–ում քվեարկել է 847 226 անձ։ Երևանում քվեարկության իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 849 488 անձ, բայց մասնակցել է 283 601–ը։ Արագածոտնի մարզում ընտրողների թիվը 113 441 է, 39 691 անձ է քվեարկել, Արարատում քվեարկելու իրավունք ունի 220 167 անձից դեռևս քվեարկել են 72 243–ը, Արմավիրում արդեն քվեարկել է 226 337 անձ, բայց քվեարկել են 68 785–ը։ Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունի 177 854 անձ, քվեարկել են 57 422–ը, Լոռիում քվեարկություն իրականացնելու իրավունք ունեցողների թիվը 213 301-ն է, քվեարկել են 74 575-ը, Կոտայքում կարող է ընտրել 240 528 անձ, 6 ժամում քվեարկել է 86 481 անձ, Շիրակի մարզում 207 820 անձից քվեարկել են 65 608–ը, Սյունիքում 104 972–ից 41 738–ն է քվեարկել, Վայոց Ձորում` 44 634–ից 16 878–ը։ Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 103 434 անձից քվեարկել են 40 204–ը»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել էր 695 626 մարդ կամ 26.82%-ը: Նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ այս տարի ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է 151 600–ով ավելի քաղաքացի։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Լրահոս
0