00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեր նախընտրական շտաբի անդամներին ձերբակալում են. «Հայաստան» դաշինքն ահազանգում է

© Photo : Social media of Arthur Khachatryan«Հայաստան» դաշինքի պաստառ
«Հայաստան» դաշինքի պաստառ - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքը դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է արձանագրել այս փաստը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Հայաստան» կուսակցությունների դաշինքն ահազանգում է, որ իրենց նախընտրական շտաբի անդամներին բերման են ենթարկում և ձերբակալում։ Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարությունում։
«Առավոտից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների։ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինաբար բերման են ենթարկվում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով»,– ասված է հաղորդագրությունում։
«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ դիտորդական առաքելություններն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրեն այս փաստը։
Ընտրողներին կոչ են արել չընկրկել այս գործողությունների առջև և վստահորեն կատարել իրենց սահմանադրական իրավունքը։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
Լրահոս
0