https://arm.sputniknews.ru/20260605/pvordzel-e-pakhchel-vraert-e-eghel-ngnn-erevanum-teghi-unecats-aghmkaharujc-depqi-masin-103081504.html
Փորձել է փախչել, վրաերթ է եղել. ՆԳՆ–ն` Երևանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի մասին
Փորձել է փախչել, վրաերթ է եղել. ՆԳՆ–ն` Երևանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի մասին
Sputnik Արմենիա
Տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ որևէ քաղաքական ուժի չի հարում։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T18:15+0400
2026-06-05T18:15+0400
2026-06-05T18:16+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ ոստիկանություն
վրաերթ
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103079283_0:0:1001:563_1920x0_80_0_0_2a5685814e9d47fec013f5b6ce45fc1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանում ընդդիմադիրներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնել է, որ իրեն հարվածներ են հասցրել, ինքը փորձել է փախչել. ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է աղմկահարույց դեպքի մանրամասները։Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ–ականները մեքենայով սադրիչ են ուղարկել, որը վրաերթի է ենթարկել քարոզարշավի անդամներին և հեռացել։Ըստ ոստիկանության հաղորդագրության` հունիսի 5-ին՝ ժամը 15․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է։ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։Նշվում է, որ այժմ իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Наезд на членов ППА
Sputnik Արմենիա
Наезд на членов ППА
2026-06-05T18:15+0400
true
PT0M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103079283_0:0:1001:751_1920x0_80_0_0_f479131cb300ad134bc38d87b85d1651.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն, վրաերթ, ընդդիմություն, видео
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն, վրաերթ, ընդդիմություն, видео
Փորձել է փախչել, վրաերթ է եղել. ՆԳՆ–ն` Երևանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի մասին
18:15 05.06.2026 (Թարմացված է: 18:16 05.06.2026) Տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ որևէ քաղաքական ուժի չի հարում։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանում ընդդիմադիրներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնել է, որ իրեն հարվածներ են հասցրել, ինքը փորձել է փախչել.
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է աղմկահարույց դեպքի մանրամասները։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանն ավելի վաղ
հայտնել էր, որ ՔՊ–ականները մեքենայով սադրիչ են ուղարկել, որը վրաերթի է ենթարկել քարոզարշավի անդամներին և հեռացել։
Ըստ ոստիկանության հաղորդագրության` հունիսի 5-ին՝ ժամը 15․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է։
«Ահազանգից կարճ ժամանակ անց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն, և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։
Նշվում է, որ այժմ իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին։