00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան տուժածներ. Սոնա Աղեկյան

© Sputnik / Andranik GhazaryanՍոնա Աղեկյան
Սոնա Աղեկյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Աղեկյանի խոսքով` քարոզարշավի անդամներից մի քանիսն այս պահին տեղափոխում են հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։

«Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, որը վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»,– նշել է Աղեկյանը։

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, ականատեսների վկայությամբ` սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ։
«Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները` զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։ Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը»,– գրել է Տոնոյանը։
ՆԳՆ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին` քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այս պահին ընդունվում է հաղորդում, ինչը կփոխանցվի նախաքննական մարմին։
Լրահոս
0