https://arm.sputniknews.ru/20260605/kartsum-enq-khndirnery-kkargavvorven-pvokhartgvortsnakharary-rd-artahanumneri-masin-103092681.html
Կարծում ենք՝ խնդիրները կկարգավորվեն․ փոխարտգործնախարարը՝ ՌԴ արտահանումների մասին
Կարծում ենք՝ խնդիրները կկարգավորվեն․ փոխարտգործնախարարը՝ ՌԴ արտահանումների մասին
Sputnik Արմենիա
Փոխարտգործնախարարի խոսքով՝ երբ ընտրության ժամանակը գա՝ ԵՄ, թե ԵԱՏՄ, հարցը լայն քննարկման կդրվի։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T19:38+0400
2026-06-05T19:38+0400
2026-06-05T19:48+0400
վահան կոստանյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
փոխնախարար
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89622511_0:0:1600:901_1920x0_80_0_0_cc8df93024d8657e2458d35f2ed12dd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանը ռուսական կողմի հետ մշտական երկխոսության մեջ է, և կառավարությունը կարծում է, որ երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները, մասնավորապես՝ այս փուլում արտահանումներին վերաբերող, շուտով կլուծվեն։ Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մեկնարկից առաջ news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։Լրագրողը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ մեծ ծավալի առևտրաշրջանառություն կա, արդյոք ԵՄ-ն ամեն ամիս աջակցությո՞ւն է տրամադրելու Հայաստանին՝ եղած բացը լրացնելու համար։ Կոստանյանի խոսքով՝ ԵՄ-ից 52 միլիոն եվրոն մեր երկրին տրվել է որպես աջակցություն տնտեսության և արտահանման դիվերսիֆիկացիայի համար, ուստի գումարները հենց դրան են ուղղվելու, իսկ ռուսական կողմի հետ լիահույս են կարգավորել խնդիրները։Ինչ վերաբերում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, թե ԵԱՏՄ առաջնորդները մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց կստանան միավորմանը Հայաստանի անդամակցության հարցում գործողությունների տարբերակների վերաբերյալ, Կոստանյանը ՀՀ անդամակցության սառեցման տարբերակը հավանական չի համարում, քանի որ նման որոշումները կոնսենսուսով են կայացվում, նշանակում է՝ Հայաստանը ևս դրան պետք է մասնակցի։Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ ՓաշինյանՀիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89622511_179:0:1600:1066_1920x0_80_0_0_8a3e65394187c40993da13b95f3fac34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան կոստանյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, փոխնախարար, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ
վահան կոստանյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, փոխնախարար, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ
Կարծում ենք՝ խնդիրները կկարգավորվեն․ փոխարտգործնախարարը՝ ՌԴ արտահանումների մասին
19:38 05.06.2026 (Թարմացված է: 19:48 05.06.2026) Փոխարտգործնախարարի խոսքով՝ երբ ընտրության ժամանակը գա՝ ԵՄ, թե ԵԱՏՄ, հարցը լայն քննարկման կդրվի։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանը ռուսական կողմի հետ մշտական երկխոսության մեջ է, և կառավարությունը կարծում է, որ երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները, մասնավորապես՝ այս փուլում արտահանումներին վերաբերող, շուտով կլուծվեն։ Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մեկնարկից առաջ news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Լրագրողը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ մեծ ծավալի առևտրաշրջանառություն կա, արդյոք ԵՄ-ն ամեն ամիս աջակցությո՞ւն է տրամադրելու Հայաստանին՝ եղած բացը լրացնելու համար։ Կոստանյանի խոսքով՝ ԵՄ-ից 52 միլիոն եվրոն մեր երկրին տրվել է որպես աջակցություն տնտեսության և արտահանման դիվերսիֆիկացիայի համար, ուստի գումարները հենց դրան են ուղղվելու, իսկ ռուսական կողմի հետ լիահույս են կարգավորել խնդիրները։
«Հայկական կողմից նման լարվածությունն օբյեկտիվ չի գնահատվում, երկրորդը՝ չկա որևէ միտում լարվածություն ստեղծելու ռուսաստանցի մեր գործընկերների հետ, և երրորդը՝ քանիցս հայտարարել ենք, որ Հայաստանն իր առջև նման ընտրություն չի դրել՝ ԵԱՏՄ, թե ԵՄ։ Մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ և շարունակում ենք մեր բարեփոխումները՝ ավելի մոտենալ ԵՄ-ին։ Այն փուլում, երբ կհասկանանք՝ հասել է որոշում կայացնելու պահը, հարցը լայն քննարկման կդրվի»,- նշեց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, թե ԵԱՏՄ առաջնորդները մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց կստանան միավորմանը Հայաստանի անդամակցության հարցում գործողությունների տարբերակների վերաբերյալ, Կոստանյանը ՀՀ անդամակցության սառեցման տարբերակը հավանական չի համարում, քանի որ նման որոշումները կոնսենսուսով են կայացվում, նշանակում է՝ Հայաստանը ևս դրան պետք է մասնակցի։
Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ
հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։