00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ ղեկավարներին մինչև դեկտեմբեր կզեկուցեն ՀՀ-ի վերաբերյալ գործողությունների տարբերակները

© Sputnik / Кристина Соловьёва / Անցնել մեդիապահոցԱլեքսեյ Օվերչուկ
Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը անորոշություն է առաջացնում առաջին հերթին ներդրողների համար:
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիդերները մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց կստանան միավորմանը Հայաստանի անդամակցության հարցում գործողությունների տարբերակների վերաբերյալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Խոսելով այն մասին, թե արդյոք մինչև 2026 թվականի դեկտեմբեր արդեն կդիտարկվեն Երևանի անդամակցության սառեցման ինչ-որ տարբերակներ, նա նշել է, որ «խոսքը գործողությունների հնարավորությունները դիտարկելու և դրանք մինչև դեկտեմբեր անդամ պետությունների առաջնորդներին զեկուցելու մասին է»։
«Ակնհայտորեն, ինչպես դա միշտ լինում է նման դեպքերում, կստեղծվի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն համապատասխան շահագրգիռ անդամ պետությունները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, իսկ դրանք մեր երկրների կառավարությունների ղեկավարներն են, հանձնարարվել է դիտարկել այս հարցերը։ Նրանք կգնահատեն իրավիճակը և առաջարկություններ կներկայացնեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդին, որի նիստը կկայանա այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում, 2026 թվականի դեկտեմբերին»,-պարզաբանել է Օվերչուկը։
Երևանը վերջին շրջանում հայտարարում է Եվրամիության հետ ինտեգրվելու ուղղության մասին։ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին օրենք է ընդունել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունն ու ԵՄ-ին ինտեգրումը, քանի դեռ հնարավոր է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵՄ-ին ինտեգրումն ինքնաբերաբար հանգեցնում է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցության դադարեցմանը, դրան ուղեկցող բոլոր արտոնությունների կորստին, որոնցից Երևանը շահում էր Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու ամբողջ ընթացքում։
Լրահոս
0