https://arm.sputniknews.ru/20260605/hakakvorupcivon-kvomiten-arman-sahakjanin-veragrvvogh-dzajnagrutjun-e-hraparakel-103078558.html
Հակակոռուպցիոն կոմիտեն Արման Սահակյանին վերագրվող ձայնագրություն է հրապարակել
Հակակոռուպցիոն կոմիտեն Արման Սահակյանին վերագրվող ձայնագրություն է հրապարակել
Sputnik Արմենիա
Ըստ կոմիտեի՝ 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T17:37+0400
2026-06-05T17:37+0400
2026-06-05T17:37+0400
հայաստան
հակակոռուպցիոն կոմիտե
ձայնագրություն
արման սահակյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103078389_0:5:1095:621_1920x0_80_0_0_5a34d39fcba2a1337ae1ffffb7882c81.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որում, ըստ կոմիտեի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու ևս 2 անձ քննարկում են ընտրակաշառքի հարցեր։Ձայնագրության մեջ նշվող 3 անունների սկզբնատառերի հետ միասին ևս մեկ անձի անուն է նշվում:Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ բացահայտված ընտրակաշառքի սխեմայում ներգրավված են նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք (ենթադրաբար խոսքը միայն Արման Սահակյանի մասին չէ)։Նշվում է, որ 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով, նրանցից 2-ի նկատմամբ (մեկն Արման Սահակյանն է. խմբ․) դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:Ձեռնարկվում են քայլեր հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հետապնդումներ սկսելու համար:Հիշեցնենք` ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանն այսօր ձերբակալվել է և 2 ամսով կալանավորվել ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։Նրան և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել նաև այս տարվա ապրիլի 8–ին։ Նույն օրը նրանք ձերբակալվել էին և մի քանի ժամ անց ազատ արձակվել։Արման Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։ 2024թ–ի հուլիսի 1–ին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը պետությանը պատճառած 178 մլն դրամը վերականգնել է։ 2025 թվականի հունվարին դատարանի որոշմամբ Արման Սահակյանը չկալանավորվեց, նրա նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց` վարչական հսկողություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է այնպիսի ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է այնպիսի ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք
2026-06-05T17:37+0400
true
PT5M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103078389_99:0:935:627_1920x0_80_0_0_7571c9cb099e123936a2e2f79244065f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, ձայնագրություն, արման սահակյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, ձայնագրություն, արման սահակյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հակակոռուպցիոն կոմիտեն Արման Սահակյանին վերագրվող ձայնագրություն է հրապարակել
Ըստ կոմիտեի՝ 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որում, ըստ կոմիտեի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու ևս 2 անձ քննարկում են ընտրակաշառքի հարցեր։
Ձայնագրության մեջ նշվող 3 անունների սկզբնատառերի հետ միասին ևս մեկ անձի անուն է նշվում:
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ բացահայտված ընտրակաշառքի սխեմայում ներգրավված են նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք (ենթադրաբար խոսքը միայն Արման Սահակյանի մասին չէ)։
Նշվում է, որ 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով, նրանցից 2-ի նկատմամբ (մեկն Արման Սահակյանն է. խմբ․) դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ձեռնարկվում են քայլեր հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հետապնդումներ սկսելու համար:
Հիշեցնենք` ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանն այսօր
ձերբակալվել է և
2 ամսով կալանավորվել ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Նրան և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել նաև այս տարվա ապրիլի 8–ին։ Նույն օրը
նրանք ձերբակալվել էին և մի քանի ժամ անց ազատ արձակվել։
Արման Սահակյանին
մեղադրանք էր առաջադրվել դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։ 2024թ–ի հուլիսի 1–ին
հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը պետությանը պատճառած 178 մլն դրամը վերականգնել է։ 2025 թվականի հունվարին դատարանի որոշմամբ Արման Սահակյանը չկալանավորվեց, նրա նկատմամբ
կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց` վարչական հսկողություն։