https://arm.sputniknews.ru/20250124/arman-sahakjany-chi-kalanavvorvel-nkatmamb-varchakan-hskvoghutjun-e-kirarvel-85085202.html
Արման Սահակյանը չի կալանավորվել. նրա նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
Արման Սահակյանը չի կալանավորվել. նրա նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
Sputnik Արմենիա
Քննչականից էլ նշում են, որ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13... 24.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-24T10:55+0400
2025-01-24T10:55+0400
2025-01-24T11:21+0400
արման սահակյան
մեղադրանք
կալանք
ձերբակալություն
գալուստ սահակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/579/71/5797168_0:0:1600:901_1920x0_80_0_0_1d6195eadd242cfc231e9e6216c79546.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը (ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին) չի կալանավորվել, նրա նկատմամբ այլ խափանման միջոց է կիրառվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց Սահակյանի կալանավորման մասին։ՀՀ քննչական կոմիտեն էլ մեզ հայտնեց, որ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ։«Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է այն բանի համար, որ այդ անձինք 2012-2015թթ. Երևանի 3 ուսումնական հաստատության զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ։ Նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց: Արման Սահակյանը, ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ: Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն»,– նշեցին ՔԿ–ից:ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։Հիշեցնենք, որ Սահակյանին մեղադրանքը առաջադրվել էր դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։2024թ–ի հուլիսի 1–ին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը պետությանը պատճառած 178 մլն ՀՀ դրամը վերականգնել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/579/71/5797168_161:0:1581:1065_1920x0_80_0_0_a51401de78697e682bbb7c9d80ddba20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման սահակյան, մեղադրանք, կալանք, ձերբակալություն, գալուստ սահակյան
արման սահակյան, մեղադրանք, կալանք, ձերբակալություն, գալուստ սահակյան
Արման Սահակյանը չի կալանավորվել. նրա նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
10:55 24.01.2025 (Թարմացված է: 11:21 24.01.2025) Քննչականից էլ նշում են, որ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում` Գալուստ Սահակյանի որդու։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը (ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին) չի կալանավորվել, նրա նկատմամբ այլ խափանման միջոց է կիրառվել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց Սահակյանի կալանավորման մասին։
«Մեղադրանքն անհիմն է, ձերբակալել էին Արման Սահակյանին, որպեսզի կալանավորեին։ Դատարանը որոշեց չկալանավորել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը։ Հին գործերից մեկի անջատված մասն են ուղարկել դատարան, ասում են` նոր բան են գտել»,– նշեց Խաչատրյանը։
ՀՀ քննչական կոմիտեն էլ մեզ հայտնեց, որ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ։
«Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է այն բանի համար, որ այդ անձինք 2012-2015թթ. Երևանի 3 ուսումնական հաստատության զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ։ Նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց: Արման Սահակյանը, ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ: Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն»,– նշեցին ՔԿ–ից:
ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Սահակյանին մեղադրանքը
առաջադրվել էր դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։
2024թ–ի հուլիսի 1–ին
հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը պետությանը պատճառած 178 մլն ՀՀ դրամը վերականգնել է։