00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Սահակյանի կողմից պետությանը պատճառված 178 մլն դրամի վնասը վերականգնվել է

© Sputnik / Asatur YesayantsԱրման Սահակյանը
Արման Սահակյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2024
Արման Սահակյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, Սահակյանն էլ իրեն մեղավոր է ճանաչել։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը 2011–18թթ զբաղեցրած Ա. Ս.-ն (Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը – խմբ.) պետությանը պատճառած 178 մլն ՀՀ դրամը վերականգնել է։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն ապօրինի կերպով օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը:
«Նախաքննության ընթացքում Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը»,– ասված է հաղորդագրությունում:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։
Հիշեցնենք, որ Սահակյանին մեղադրանքը առաջադրվել էր դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։
2020 թվականի մայիսի 29-ին էր հայտնի դարձել, որ Արման Սահակյանը մի քանի այլ անձի հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նախաքննությունը շարունակվում է։
Արման Սահակյանը 2011-2018թթ-ին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը:
Լրահոս
0