https://arm.sputniknews.ru/20260604/rdn-nakhkini-pes-patrast-e-hartak-tramadrel-erevanin-ev-baqvin-galuzin-103014163.html
ՌԴ–ն նախկինի պես պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին. Գալուզին
ՌԴ–ն նախկինի պես պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին. Գալուզին
Sputnik Արմենիա
Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին: 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T17:41+0400
2026-06-04T17:41+0400
2026-06-04T17:46+0400
ռուսաստան
միխայիլ գալուզին
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր
եռակողմ հայտարարություն
«3+3» ձևաչափ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266623_0:84:1600:984_1920x0_80_0_0_b00a4c95fad0124e1330711947dff80e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։Գալուզինն ընդգծել է, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների համաձայն` Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին։Վաշինգտոնյան փաստաթուղթը նոյեմբերի 9–ի փաստաթղթի հետ գրեթե նույնաբովանդակ է. ՔոչարյանՌԴ փոխարտգործնախարարը նաև նշել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի զգալի ներուժը:Նրա խոսքով` այդ հարթակը կոչված է նպաստելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը հենց Հարավային Կովկասի պետությունների և նրանց հարևանների ուժերով՝ առանց արտաքին միջամտության:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266623_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d37eb93ce9c1ef8da47a0435e0d8895b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միխայիլ գալուզին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր, եռակողմ հայտարարություն, «3+3» ձևաչափ
ռուսաստան, միխայիլ գալուզին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր, եռակողմ հայտարարություն, «3+3» ձևաչափ
ՌԴ–ն նախկինի պես պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին. Գալուզին
17:41 04.06.2026 (Թարմացված է: 17:46 04.06.2026) Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։
«Ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ ենք աջակցել Երևանին և Բաքվին տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման գործում, խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապատրաստել ու տրամադրել ռուսական հարթակ»,- նշել է դիվանագետը:
Գալուզինն ընդգծել է, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների համաձայն` Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև նշել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի զգալի ներուժը:
Նրա խոսքով` այդ հարթակը կոչված է նպաստելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը հենց Հարավային Կովկասի պետությունների և նրանց հարևանների ուժերով՝ առանց արտաքին միջամտության: