00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոնյան փաստաթուղթը նոյեմբերի 9–ի փաստաթղթի հետ գրեթե նույնաբովանդակ է. Քոչարյան

Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` փաստաթղթերի տարբերությունն այն է, որ Վաշինգոտնում ստորագրելու ժամանակ Արցախն այլևս չկար։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Վաշինգտոնյան փաստաթուղթը նոյեմբերի 9–ի ստորագրված փաստաթղթի հետ գրեթե նույնաբովանդակ է։ «5–րդ ալիք» ՀԸ–ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Նոյեմբերի 9–ի փաստաթղթի 9–րդ կետում խոսվում է անխոչընդոտ ճանապարհի մասին, և համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ։ Նույն բովանդակությունն է, պարզապես այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք, և այդ 9–րդ կետը մտցված էր, որ Լաչինի միջանցքի հետ որոշակի սիմետրիա ունենալու տեսանկյունից։ Այն ժամանակ փոխանակ կառչեին այդ կետից ու ապահովեին ճանապարհի ֆունկցիոնալությունը, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետը կատարելուց, որը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց, և ամեն ինչ ավարտվեց Արցախի կորուստով»,– մանրամասնեց նա։
Քոչարյանն ընդգծեց` նույնական փաստաթուղթն այսօր իշխանությունները դարակազմիկ են որակում, մինչդեռ տարբերությունն Արցախի կորուստն է։ Միևնույն ժամանակ հիշեցրեց, որ ընդդիմադիրները նոյեմբերի 9–ի փաստաթղթի չեղարկման կողմանկիցներ չեն եղել։
«Հասկանում էինք, որ խնդրահարույց է` արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորս հասկանում էինք, որ սա Արցախը պահելու փաստաթուղթ է։ Այո, պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչվի»,– ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այդ հայտարարությամբ Արցախի մի մասը (առանց Շուշիի և Հադրութի) մնում էր ՀՀ ենթակայության տակ։ Արցախը Բերձորի միջանցքով կապ ուներ Հայաստանի հետ։ Միջանցքում տեղակայվել էր ՌԴ զորախումբ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց ՌԴ խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ Արցախն ամբողջովին հայաթափվեց։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
0