00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատարանն արդեն որոշում ունի՞. Զուրաբյանը՝ Կարապետյանի հասցեին Փաշինյանի սպառնալիքի մասին

© Photo : Social media of Nikol PashinyanԼևոն Զուրաբյանը
Լևոն Զուրաբյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Լևոն Զուրաբյանը
Բաժանորդագրվել
Լևոն Զուրաբյանի խոսքով` Փաշինյանն իշխանության եկավ որպես հեղափոխական մաչո, սակայն հիմա պարզապես վերականգնել է հին ռեժիմի ամենավատ հատկանիշները։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկին՝ այս անգամ էլ «Ընտրում է Հայաստանը» բանավեճի ժամանակ սպառնաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Բանավեճին, որտեղ մասնակցում էին ընտրություններին առաջադրված կուսակցությունների առաջին համարները, Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը չի կարողանալու լքել Հայաստանը` նկատի ունենալով, որ բանտարկելու են նրան։
Սպառնալիքին արձագանքեց ՀԱԿ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ քննադատելով գործող իշխանության գործելաոճը և դատաիրավական համակարգում տիրող իրավիճակը:
«Ի՞նչ գիտեք, որ «Ուժեղ Հայաստանի» քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանը չի լքելու Հայաստանը։ Այսինքն՝ արդեն այդ որոշումը կայացրե՞լ է քննիչը, դատավորը այդ որոշումն ընդունելո՞ւ է։ Դուք եկել եք իշխանություն որպես հեղափոխական մաչոներ, իսկ հիմա դարձել եք Մացոների իշխանություն, էսօր Մնացական Մարտիրոսյանը դատարանի նախագահ է։ Դուք պետք է անցումային արդարադատություն իրականացնեիք, բայց դուք հին ռեժիմի ամենավատ հատկանիշները վերականգնել եք ու իրականացնում եք կամայական դատավարություններ»,– ասաց Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ գործող քաղաքական թիմը արդարադատությունը սեփական քաղաքական նպատակներին է ծառայեցնում:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու լքել ՀՀ-ն, քանի որ գտնվելու է քրեակատարողական հիմնարկում լրտեսության և փողերի լվացման հոդվածներով։
Մայիսի 28–ին Սամվել Կարապետյանը պատասխանեց, չի պատրաստվում առաջիկա 10 տարում լքել Հայաստանը, քանի որ պլանավորել է այս տասնամյակում աշխատել հայ ժողովրդի համար։
Լրահոս
0