https://arm.sputniknews.ru/20260528/pashinjany-tshisht-e-asum-samvel-karapetjann-ardzaganqel-e-sparnaliqnerin-102749411.html
Փաշինյանը ճիշտ է ասում. Սամվել Կարապետյանն արձագանքել է սպառնալիքներին
Փաշինյանը ճիշտ է ասում. Սամվել Կարապետյանն արձագանքել է սպառնալիքներին
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը Փաշինյանին հորդորել է մտածել սեփական ճակատագրի մասին։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T23:24+0400
2026-05-28T23:24+0400
2026-05-28T23:24+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան
սպառնալիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102748933_0:0:1304:733_1920x0_80_0_0_2597b51da231296e7e403952d8ab85f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը չի պատրաստվում առաջիկա 10 տարում լքել Հայաստանը։ Նա այդ մասին ասել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին ու սպառնալիքներին։Փաշինյանը մայիսի 27-ին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու լքել ՀՀ-ն, քանի որ գտնվելու է քրեակատարողական հիմնարկում լրտեսության և փողերի լվացման հոդվածներով։Նա հորդորել է Փաշինյանին հունիսի 7–ից հետո մտածել իր և թիմակիցների ապագայի մասին։ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Սկզբում ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որը քվեաթերթիկում 13-րդ համարն էր։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրությունների ժամանակ 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102748933_161:0:1138:733_1920x0_80_0_0_facc255d6815575b6438ecdb46cde7bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, սպառնալիք
հայաստան, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, սպառնալիք
Փաշինյանը ճիշտ է ասում. Սամվել Կարապետյանն արձագանքել է սպառնալիքներին
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը Փաշինյանին հորդորել է մտածել սեփական ճակատագրի մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը չի պատրաստվում առաջիկա 10 տարում լքել Հայաստանը։ Նա այդ մասին ասել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին ու սպառնալիքներին։
Փաշինյանը մայիսի 27-ին
հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու լքել ՀՀ-ն, քանի որ գտնվելու է քրեակատարողական հիմնարկում լրտեսության և փողերի լվացման հոդվածներով։
«Ես չեմ էլ պլանավորում այս տասնամյակում հեռանալ Հայաստանից, ես պլանավորել եմ այս տասնամյակում աշխատել հայ ժողովրդի համար։ Դրա համար մենք շուտով տոնելու ենք հաղթանակ։ Փաշինյանը ճիշտ է ասում, որ ես մնալու եմ Հայաստանում, իսկ թե որտեղ եմ լինելու, վստահ եղեք՝ ես եմ որոշելու, իսկ Փաշինյանը հունիսի 7–ից (ՀՀ–ում խորհրդարանական ընտրություններ են. խմբ.) հետո ոչ մի որոշում չի կարող կայացնել, առավել ևս` իմ ապագայի մասով»,– ասել է Կարապետյանը։
Նա հորդորել է Փաշինյանին հունիսի 7–ից հետո մտածել իր և թիմակիցների ապագայի մասին։
ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Սկզբում ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որը քվեաթերթիկում 13-րդ համարն էր։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրությունների ժամանակ 13 համարի քվեաթերթիկ չի լինի։