«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դուրս եկավ Շենգավիթի առաջին ատյանի քրեական դատարանի բակ, որտեղ նրան դիմավորեցին գրկախառնությամբ և վանկարկումներով։Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ դատարանը փոխել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանել։ Բագրատ սրբազանին այդ ընթացքում արգելվում է շփվել «Սրբազան պայքարի» գործով անցնող մյուս մեղարյալների հետ։ Որոշման համաձայն` սրբազանը խափանման միջոցը պետք է կրի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ–ի 8-րդ շենքի 20-րդ բնակարանում։Դատից անմիջապես հետո նրան տեղափոխեցին նշված հասցե։Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիային ներկայացրեց իրենց հետագա քայլերը։«Մենք սրբազանի խնդրանքով և հանձնառությամբ բողոքարկելու ենք նաև վերաքննիչ դատական ակտը։ Թե՛ սրբազանը, թե՛ մենք վստահ ենք, որ առհասարակ որևէ սահմանափակում պետք է չլինի»,– ասաց նա։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված էր 2025 թ. հունիսից։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իրենց հետագա քայլերը։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դուրս եկավ Շենգավիթի առաջին ատյանի քրեական դատարանի բակ, որտեղ նրան դիմավորեցին գրկախառնությամբ և վանկարկումներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ դատարանը փոխել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանել։ Բագրատ սրբազանին այդ ընթացքում արգելվում է շփվել «Սրբազան պայքարի» գործով անցնող մյուս մեղարյալների հետ։ Որոշման համաձայն` սրբազանը խափանման միջոցը պետք է կրի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ–ի 8-րդ շենքի 20-րդ բնակարանում։
Բագրատ սրբազանին դիմավորեցին գրկախառնությամբ և վանկարկումներով
Դատից անմիջապես հետո նրան տեղափոխեցին նշված հասցե։
«Ամսի 7-ին հեռացրեք այս չարիքը մեր երկրից»,– մեկնելուց առաջ ասաց սրբազանը դատարանի բակում հավաքվածներին։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիային ներկայացրեց իրենց հետագա քայլերը։
«Մենք սրբազանի խնդրանքով և հանձնառությամբ բողոքարկելու ենք նաև վերաքննիչ դատական ակտը։ Թե՛ սրբազանը, թե՛ մենք վստահ ենք, որ առհասարակ որևէ սահմանափակում պետք է չլինի»,– ասաց նա։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված էր 2025 թ. հունիսից։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։