00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Զախարովան ՀՀ–ն համեմատել է ինքնաթիռի մեջ չվերթի ուղղությունը փոխել ցանկացող ուղևորի հետ

Բաժանորդագրվել
Խոսքն արդեն ոչ թե «երկու աթոռի վրա նստելու» փորձի մասին է, այլ միմյանց բացառող ինտեգրացիոն ուղղությունները համատեղելու ցանկության։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի ցանկությունը` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը պահպանելով Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ։
Sputnik ռադիոկայանի եթերում նա այդ իրավիճակը համեմատել է ուղևորի հետ, որը մեկ չվերթի գրանցվելուց հետո հանկարծ հայտարարում է, որ մտադիր է թռչել բոլորովին այլ ուղղությամբ։
«Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, կապակցված չվերթ։ Ուղևորներն անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ զննում, սահմանային և մաքսային ստուգում։ Եվ ահա հայտարարվում է նստեցում, իսկ ուղևորներից մեկն ասում է. գիտե՞ք` ինձ ոչ թե Բ կետն է պետք, այլ, հավանաբար, Գ կետին ավելի մոտ», ասել է Զախարովան։
Նրա կարծիքով` խոսքն արդեն ոչ թե «երկու աթոռի վրա նստելու» փորձի մասին է, այլ միմյանց բացառող ինտեգրացիոն ուղղությունները համատեղելու ցանկության։
Զախարովան ընդգծել է, որ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխությունը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է, սակայն դրա համար կոնկրետ ընթացակարգեր և մեխանիզմներ գոյություն ունեն։
«Եթե ցանկանում ես Բ կետով հասնել Գ կետ, դա հնարավոր է՝ դա կոչվում է տարանցում։ Բայց դա իր տրամաբանությունն ունի։ Երբ գրանցվում ես Բ կետի համար, ժամանում ես այնտեղ, հրաժեշտ տալիս բոլորին և շարժվում առաջ։ Դա բաց ընտրություն է։ Եթե ցանկանում ես փոխել ընտրությունդ, խնդրեմ, դրա համար քաղաքակիրթ ճանապարհ կա», – պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Լրահոս
0