https://arm.sputniknews.ru/20260603/evrvopaci-fermernery-tujl-chen-ta-votnaharel-irenc-shahery-qvocharjany-em-artahanman-masin-102982097.html
Եվրոպացի ֆերմերները թույլ չեն տա ոտնահարել իրենց շահերը․ Քոչարյանը՝ ԵՄ արտահանման մասին
Եվրոպացի ֆերմերները թույլ չեն տա ոտնահարել իրենց շահերը․ Քոչարյանը՝ ԵՄ արտահանման մասին
Sputnik Արմենիա
ՀՀ 2-րդ նախագահը վստահ է, որ ֆերմերների վնասները փոխհատուցելու մասին հայտարարությունները զուտ նախընտրական խոստումներ են, քանի որ վնասների նման ծավալը հնարավոր... 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T21:58+0400
2026-06-03T21:58+0400
2026-06-04T16:13+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
նիկոլ փաշինյան
եվրոպա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96608550_0:0:1200:675_1920x0_80_0_0_6ffb8346eb80dbb48785b7501a2605b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Այն, ինչ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է, միտված է Ռուսաստանի հետ հակասություններն է՛լ ավելի լարելուն, էսկալացիա առաջացնելուն։ Այսօր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հնարավոր, որ Հայաստանը սկսի արտահանումներ իրականացնել դեպի ԵՄ։Երեկ Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե բիզնես պատվիրակություններ են գործուղվել բանակցությունների, Հայաստանի արտահանման առաջին խմբաքանակը ճանապարհին է (չնշեց, թե որ ուղղությամբ), նաև խոստացավ, որ կառավարությունն աջակցություն կտրամադրի այն ֆերմերներին, որոնց արտադրանքի արտահանումն անարդարացիորեն սահմանափակվել է։ Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենալու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ՝ քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին։Նա վստահ է, որ սա պարզապես նախընտրական հնարք է՝ քաղաքացիներին ցույց տալու, թե հարցերը կկարգավորվեն, սակայն վստահ է՝ չի ստացվելու, որովհետև խնդիրները լուրջ են և խորը։Անդրադառնալով կառավարության հայտարարած աջակցության ծրագրին՝ Քոչարյանն ընդգծեց՝ այդ ծավալը հնարավոր չի փոխհատուցել։«Եթե որևէ մեկը մտածում է՝ հնարավոր է գյուղատնտեսությունը փակել ու ամբողջ ծավալով կոմպենսացնել, ուրեմն այդ մարդն ընդհանրապես չի պատկերացնում խնդրի ծավալն ու խորությունը»,- նշեց Քոչարյանը։Նրա խոսքով՝ Հայաստանն արեց ամեն ինչ ԵՄ-Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնվելու համար։ ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց` յուրաքանչյուր մեծ պետությունն իհարկե ունի աշխարհաքաղաքական իր շահերը, հատկապես, երբ խոսքն իր սահմանների երկայնքի մասին է։ Վստահ է, որ Ռուսաստանն էլ այստեղ շահեր։Ըստ նրա՝ Հայաստանը պետք է կարողանա այնպիսի հավասարակաշռված քաղաքականություն վարի, որ և՛ չփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, և՛ փորձի լավ, դինամիկ, արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը։ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96608550_128:0:1028:675_1920x0_80_0_0_fd153571a0b2a4ab615451219929f457.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, եվրոպա, ռուսաստան
հայաստան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, եվրոպա, ռուսաստան
Եվրոպացի ֆերմերները թույլ չեն տա ոտնահարել իրենց շահերը․ Քոչարյանը՝ ԵՄ արտահանման մասին
21:58 03.06.2026 (Թարմացված է: 16:13 04.06.2026) ՀՀ 2-րդ նախագահը վստահ է, որ ֆերմերների վնասները փոխհատուցելու մասին հայտարարությունները զուտ նախընտրական խոստումներ են, քանի որ վնասների նման ծավալը հնարավոր չէ փոխհատուցել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Այն, ինչ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է, միտված է Ռուսաստանի հետ հակասություններն է՛լ ավելի լարելուն, էսկալացիա առաջացնելուն։ Այսօր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հնարավոր, որ Հայաստանը սկսի արտահանումներ իրականացնել դեպի ԵՄ։
Երեկ Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե բիզնես պատվիրակություններ են գործուղվել բանակցությունների, Հայաստանի արտահանման առաջին խմբաքանակը ճանապարհին է (չնշեց, թե որ ուղղությամբ), նաև խոստացավ, որ կառավարությունն աջակցություն կտրամադրի այն ֆերմերներին, որոնց արտադրանքի արտահանումն անարդարացիորեն սահմանափակվել է։ Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենալու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ՝ քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին։
«Հայաստանի իշխանությունը շարունակում է այս կոնֆրոնտացիայի էսկալացիայի ճանապարհը։ Ինքն ուզում է Ռուսաստանին ցույց տալ, որ ես այլընտրանք ունեմ։ Սա էսկալացիայի ճանապարհ է, չունի այլընտրանք։ Այս 8 տարիների ընթացքում ի՞նչ են արտահանել ԵՄ գյուղատնտեսական ապրանքների առումով։ Ոչինչ կամ գրեթե ոչինչ։ Եվրոպական շուկան չափազանց պաշտպանված է, ԵՄ երկրների ֆերմերները երբեք թույլ չեն տա իրենց կառավարություններին ինչ-որ կերպ ոտնահարել իրենց շահերը։ Մենք տեսնում ենք նույնիսկ Ուկրաինայի պարագայում, թե Լեհաստանում ֆերմերներն ինչ են անում՝ ուղղակի փակում են ճանապարհներն ուկրաինական գյուղարտադրանքի դիմաց»,- ասաց Քոչարյանը։
Նա վստահ է, որ սա պարզապես նախընտրական հնարք է՝ քաղաքացիներին ցույց տալու, թե հարցերը կկարգավորվեն, սակայն վստահ է՝ չի ստացվելու, որովհետև խնդիրները լուրջ են և խորը։
Անդրադառնալով կառավարության հայտարարած աջակցության ծրագրին՝ Քոչարյանն ընդգծեց՝ այդ ծավալը հնարավոր չի փոխհատուցել։
«Եթե որևէ մեկը մտածում է՝ հնարավոր է գյուղատնտեսությունը փակել ու ամբողջ ծավալով կոմպենսացնել, ուրեմն այդ մարդն ընդհանրապես չի պատկերացնում խնդրի ծավալն ու խորությունը»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն արեց ամեն ինչ ԵՄ-Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնվելու համար։ ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց` յուրաքանչյուր մեծ պետությունն իհարկե ունի աշխարհաքաղաքական իր շահերը, հատկապես, երբ խոսքն իր սահմանների երկայնքի մասին է։ Վստահ է, որ Ռուսաստանն էլ այստեղ շահեր։
«Իհարկե ունի, և անհամադրելի են Ռուսաստանի շահերն այստեղ Եվրամիության շահերի հետ։ Ըստ էության, մենք արհեստական ձևով մտցվել ենք մի օրակարգի մեջ, որը Հայաստանի շահերից չի բխում»,- ասաց Քոչարյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է կարողանա այնպիսի հավասարակաշռված քաղաքականություն վարի, որ և՛ չփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, և՛ փորձի լավ, դինամիկ, արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից
սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից`
ծաղիկների ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը
հայտարարել է, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: