00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բելգիական դատարանը ռուսական հայցի հիմքով կալանք է դրել Google-ի 115 մլն եվրո ակտիվների վրա

© AFP 2024 / NICHOLAS KAMMGoogle
Google - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2026
Բաժանորդագրվել
Կալանքը նշանակվել է որպես ապահովման միջոց։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Բելգիական դատարանը կալանք է դրել Google Belgium-ի 115 մլն եվրոյի (66 մլդ տենգե, 133 մլն դոլար) ակտիվների վրա՝ ռուսական «Գուգլ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցի հիման վրա։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»։
Պարբերականը հիշեցրել է, որGoogle-ի ռուսական դուստր ընկերությունը փորձում է հասնել ամերիկյան կորպորացիայի մայր կառույցից միջոցներ բռնագանձելու վերաբերյալ Մոսկվայի արբիտրաժային դատարանի որոշման կատարմանը։
Մոսկվան պատրաստ է պատասխանել ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը. Լավրով
Եթե Բելգիայի դատարանը ճանաչի ռուսական որոշումը և բավարարի դիմումը, բռնագանձումը կարող է տարածվել կալանքի տակ հայտնված ակտիվների վրա, իսկ իսկ ստացված միջոցները կարող են ուղղվել ռուսական «Գուգլ» ՍՊԸ–ի վարկատուների պարտքերի մարմանը։
Պարբերականի տվյալներով` ռուսական դատարանը փորձում է բռնագանձել այն դիվիդենտները, որոնք «Գուգլ» ՍՊԸ–ից դուրս են բերվել ընկերության սնանկության գործընթացի մեկնարկից կարճ ժամանակ առաջ։
«Մոսկվայի դատարանը եկել է այն եզրակացության, որ դիվիդենտների վճարումն իրականացվել է վարկատուների գումարները վճարելուց խուսափելու համար», – ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Կալանքը, նշել է պարբերականը, ապահովման միջոց է, որը պետք է կանխի Google-ի բելգիական ստորաբաժանման վերակառուցման կամ սնանկացման փորձերը մինչև դատավարության ավարտը։
«Այդ գումարը մեզնից են գողացել». Պեսկովը՝ ռուսական ակտիվները Կիևին փոխանցելու մասին
«Վեդոմոստին» մեջբերում է Google-ի ռուսական դուստր ձեռնարկության բելգիացի փաստաբան Մայքլ դե Բուկի խոսքերը, որը կարծում է, որ գործը դուրս է սովորական կորպորատիվ վեճի սահմաններից։
«Վեճը ցույց է տալիս ինքնիշխան երկրների` լինի դա Ռուսաստան, Ֆրանսիա, թե Բելգիա, շուկաներում գործող գլոբալ ընկերությունների բարոյական և իրավական պատասխանատվության սահմանները», – ընդգծել է նա՝ հավելելով, որ գործել պետք է բոլոր հնարավոր այն վայրերում, որտեղ կարելի է գտնել Google-ի ակտիվները։
Դիվիդենդների «արտահանձնումը» մայր ընկերության նկատմամբ Google-ի ռուսական դուստր ձեռնարկության ներկայացրած պահանջների միայն մի մասն է, ընդգծել է նախագծի իրավաբանների միջազգային թիմի համակարգող Արթուր Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ «Գուգլ» ՍՊԸ–ի սնանկության գործով վեճը վերաբերում է նաև 2018 թվականից հետո Ռուսաստանից ավելի քան 160 մլրդ ռուբլու դուրսբերմանը։
ԵՀ–ն չի կարողացել համոզել, որ Բելգիան համաձայնի ՌԴ սառեցված ակտիվների օգտագործմանը
Ռուսական «Գուգլ» ՍՊԸ–ն նախաձեռնել է ռուսաստանյան դատարանների որոշումների ճանաչման և կատարման գործընթացները աշխարհի ավելի քան տասը երկրներում։
Հաջորդ փուլը կլինի բելգիական դատարանի կողմից «Գուգլ» ՍՊԸ-ի պահանջների քննումն ըստ էության: Google Belgium-ը և Google International LLC-ն իրավունք ունեն բողոքարկել ունեցվածքի կալանքը:
Լրահոս
0