https://arm.sputniknews.ru/20251210/mvoskvan-patrast-e-pataskhanel-rusakan-sarecvats-aktivneri-brnagravmany-lavrvov--96724070.html
Մոսկվան պատրաստ է պատասխանել ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը. Լավրով
Մոսկվան պատրաստ է պատասխանել ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Դաշնության խորհրդում։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T12:47+0400
2025-12-10T12:47+0400
2025-12-10T12:47+0400
ռուսաստան
սերգեյ լավրով
ակտիվներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96722048_0:0:626:352_1920x0_80_0_0_3e82c126e76e5d521b93c3d19f4112c5.jpg
Ռուսաստանը կարձագանքի սառեցված ակտիվների սեփականազրկմանը կամ Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքի տեղակայմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Ինչպես ընդգծել է նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. խմբ.), մենք չենք պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ։ Մենք նման մտադրություն չունենք։ Սակայն ցանկացած թշնամական քայլի, այդ թվում՝ Ուկրաինայում եվրոպական ռազմական անձնակազմի տեղակայմանը և ռուսական ակտիվների բռնագրավմանը կպատասխանենք, մենք արդեն պատրաստ ենք այդ պատասխանին», – ասել է Լավրովը` ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։Նա նշել է, որ Եվրամիությունն իր անհույս քաղաքական կուրության մեջ պատրանքներ ունի, թե կարող է այս կամ այն կերպ հաղթել Ռուսաստանին։ԵՄ երկրները չեն ուզում կիսել ՌԴ ակտիվների օգտագործման հետ կապված ռիսկերը․ Բելգիայի ԱԳՆ«Իրենց ողջ քաղաքական կապիտալը Ռուսաստանի հետ պատերազմում ներդնելով, օգտագործելով Ուկրաինայի քաղաքացիների ձեռքերն ու մարմինները` նրանք շարունակում են անհույս քաղաքական կուրության մեջ պատրանքներ ունենալ, որ այս կամ այն կերպ կարող են հաղթել մեր երկրին», – ասել է Լավրովը։«The Financial Times»-ի տվյալներով՝ Եվրամիության ղեկավարությունը մտադիր է արագացված ռեժիմով հատուկ օրենք ընդունել ՌԴ–ի սառեցված ակտիվների անժամկետ արգելափակման վերաբերյալ՝ Հունգարիայի հնարավոր վետոն շրջանցելու համար: Եվրոպական երկրները մտադիր են այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում հայտարարել ռուսական սուվերեն ակտիվների սեփականազրկման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու մասին:Եվրոպական 7 երկրներ ԵՄ–ին կոչ են արել շտապել Ռուսաստանի ակտիվների հարցում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96722048_79:0:548:352_1920x0_80_0_0_ea96e3c5f8e4eb6ae28724ffdea6070c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սերգեյ լավրով, ակտիվներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, սերգեյ լավրով, ակտիվներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մոսկվան պատրաստ է պատասխանել ռուսական սառեցված ակտիվների բռնագրավմանը. Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Դաշնության խորհրդում։
Ռուսաստանը կարձագանքի սառեցված ակտիվների սեփականազրկմանը կամ Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքի տեղակայմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչպես ընդգծել է նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. խմբ.), մենք չենք պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ։ Մենք նման մտադրություն չունենք։ Սակայն ցանկացած թշնամական քայլի, այդ թվում՝ Ուկրաինայում եվրոպական ռազմական անձնակազմի տեղակայմանը և ռուսական ակտիվների բռնագրավմանը կպատասխանենք, մենք արդեն պատրաստ ենք այդ պատասխանին», – ասել է Լավրովը` ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։
Նա նշել է, որ Եվրամիությունն իր անհույս քաղաքական կուրության մեջ պատրանքներ ունի, թե կարող է այս կամ այն կերպ հաղթել Ռուսաստանին։
«Իրենց ողջ քաղաքական կապիտալը Ռուսաստանի հետ պատերազմում ներդնելով, օգտագործելով Ուկրաինայի քաղաքացիների ձեռքերն ու մարմինները` նրանք շարունակում են անհույս քաղաքական կուրության մեջ պատրանքներ ունենալ, որ այս կամ այն կերպ կարող են հաղթել մեր երկրին», – ասել է Լավրովը։
«The Financial Times»-ի տվյալներով՝ Եվրամիության ղեկավարությունը մտադիր է արագացված ռեժիմով հատուկ օրենք ընդունել ՌԴ–ի սառեցված ակտիվների անժամկետ արգելափակման վերաբերյալ՝ Հունգարիայի հնարավոր վետոն շրջանցելու համար: Եվրոպական երկրները մտադիր են այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում հայտարարել ռուսական սուվերեն ակտիվների սեփականազրկման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու մասին: