00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

16 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը ուղերձ է փոխանցել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից

© Photo : Screenshot / ARTSAKH TV NEWSԱրթուր Օսիպյան
Արթուր Օսիպյան - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2026
Բաժանորդագրվել
Օսիպյանը պնդում է, որ իր ունեցած տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ Նիկոլ Փաշինյանի համար։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 16–րդ օրն է, ինչ հացադուլ է անում, ուղերձ է փոխանցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ուղերձը հրապարակել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ինձ կալանավորելու հիմնական նպատակը այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու և նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։ Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում իրեն կախաղան հանի»,– գրել է Օսիպյանը։
Երիցյանը նշել է, որ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։
Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Լրահոս
0