https://arm.sputniknews.ru/20260518/dzerbakalvel-epashinjani-het-vitshabanats-arcakhci-artur-osipjany-102317598.html
Ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը
Ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը
Sputnik Արմենիա
Փաստաբան Երիցյանը տեղեկացրեց, որ Օսպիյանի դատավարական կարգավիճակի մասին դեռ որևէ տվյալ չունի, ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T18:57+0400
2026-05-18T18:57+0400
2026-05-18T20:33+0400
ձերբակալություն
արցախցի
նիկոլ փաշինյան
երևան
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/1192/91/11929101_0:107:2048:1259_1920x0_80_0_0_d382a688037ca2f641bfd244d7369716.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Քիչ առաջ ձերբակալվել է այսօր Երևանի Արաբկիր համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում Օսիպյանը բանավիճել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ։ Օսիպյանը նրան մեղադրել է Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու և նրան աջակցելու համար։ Տղամարդը նաև հիշեցրել է, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ՀՀ։ Այս խոսակցությունից հետո Փաշինյանը սկսեց բղավել, վիրավորել, քաշքշուկ սկսվեց, Փաշինյանի շուրջը հավաքվածները փորձեցին տարածքից հեռացնել Օսիպյանին։Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Օսպիյանի դատավարական կարգավիճակի մասին դեռ որևէ տվյալ չունի, ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։Հավելենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում մի քանի անգամ վիճաբանության մեջ է մտել մարդկանց հետ, վիրավորել, սպառնալիքներ հնչեցրել։Մեզանից գողանում են մեր ընտրությունը․ «Միասնության թևերը» հաղորդում ներկայացրեց
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1192/91/11929101_114:0:1934:1365_1920x0_80_0_0_56aa28538aaf9842c9b0dc0463dafb01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, արցախցի, նիկոլ փաշինյան, երևան, քարոզարշավ
ձերբակալություն, արցախցի, նիկոլ փաշինյան, երևան, քարոզարշավ
Ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը
18:57 18.05.2026 (Թարմացված է: 20:33 18.05.2026) Փաստաբան Երիցյանը տեղեկացրեց, որ Օսպիյանի դատավարական կարգավիճակի մասին դեռ որևէ տվյալ չունի, ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Քիչ առաջ ձերբակալվել է այսօր Երևանի Արաբկիր համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։ Այս մասին սոցցանցի իր էջում
հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում Օսիպյանը բանավիճել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ։ Օսիպյանը նրան մեղադրել է Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու և նրան աջակցելու համար։ Տղամարդը նաև հիշեցրել է, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ՀՀ։ Այս խոսակցությունից հետո Փաշինյանը սկսեց բղավել, վիրավորել, քաշքշուկ սկսվեց, Փաշինյանի շուրջը հավաքվածները փորձեցին տարածքից հեռացնել Օսիպյանին։
«Նրա հեռախոսները անջատված են, իսկ ֆեյսբուքայն էջը, որտեղ նա վերջերս ակտիվորեն քննադատել է Նիկոլ Փաշինյանին, հեռացված է։ Նրա գտնվելու վայրի մասին հարազատները տեղեկություն չունեն»,– ասաց Երիցյանը։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Օսպիյանի դատավարական կարգավիճակի մասին դեռ որևէ տվյալ չունի, ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։
Հավելենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում մի քանի անգամ
վիճաբանության մեջ է մտել մարդկանց հետ, վիրավորել, սպառնալիքներ հնչեցրել։