https://arm.sputniknews.ru/20260521/pashinjani-het-vitshabanats-osipjany-2-amsvov-kalanavvorvec--102420236.html
Փաշինյանի հետ վիճաբանած Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց
Փաշինյանի հետ վիճաբանած Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց
Sputnik Արմենիա
Կալանավորման միջնորդությունը դռնփակ նիստում բավարարել է դատավոր Մանվել Շահվերդյանը: 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T08:41+0400
2026-05-21T08:41+0400
2026-05-21T11:11+0400
հայաստան
դատարան
արթուր օսիպյան
կալանք
ռոման երիցյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102425701_0:10:1280:730_1920x0_80_0_0_daa966970f1a468f9f72ab2e3e8b117f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած, ապա ձերբակալված Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը կալանավորվեց: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը: Կալանավորման միջնորդությունը բավարարել է Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը:Փաստաբանն իր գրառմանը նաև տեսագրության հղում է կցել, որում մի տղամարդ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների մեջ, նրան դավաճան և մարդասպան է անվանում: Երիցյանը հռետորական հարց է հնչեցրել՝ արդյոք տեսանյութի մեջ բռնության կոչի, քարոզարշավը խոչընդոտելու և խուլիգանության հանցակազմ չկա:Հիշեցնենք՝ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ (բռնության հրապարակային կոչ), 297-րդ (խուլիգանություն) և 211-րդ (մի խումբ անձանց կողմից քարոզչություն իրականացնելուն խոչընդոտելը) հոդվածներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102425701_148:0:1133:739_1920x0_80_0_0_89121a6b96e7370aee60c98bbe2737ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատարան, արթուր օսիպյան, կալանք, ռոման երիցյան
հայաստան, դատարան, արթուր օսիպյան, կալանք, ռոման երիցյան
Փաշինյանի հետ վիճաբանած Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց
08:41 21.05.2026 (Թարմացված է: 11:11 21.05.2026) Կալանավորման միջնորդությունը դռնփակ նիստում բավարարել է դատավոր Մանվել Շահվերդյանը:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած, ապա ձերբակալված Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը կալանավորվեց: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Դատավոր Շահվերդյանն Արթուր Օսիպյանին կալանավորեց 2 ամսով։ Ափսոս, դատական նիստը դռնփակ էր»,- գրել է Երիցյանը:
Կալանավորման միջնորդությունը բավարարել է Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը:
Փաստաբանն իր գրառմանը նաև տեսագրության հղում է կցել, որում մի տղամարդ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների մեջ, նրան դավաճան և մարդասպան է անվանում: Երիցյանը հռետորական հարց է հնչեցրել՝ արդյոք տեսանյութի մեջ բռնության կոչի, քարոզարշավը խոչընդոտելու և խուլիգանության հանցակազմ չկա:
Հիշեցնենք՝ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին
ձերբակալվեց Փաշինյանի հետ
վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ (բռնության հրապարակային կոչ), 297-րդ (խուլիգանություն) և 211-րդ (մի խումբ անձանց կողմից քարոզչություն իրականացնելուն խոչընդոտելը) հոդվածներով: