00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վարդի և բանջարեղենի 1-ին խմբաքանակներն արդեն այլ երկրի ճանապարհին են․ Փաշինյան

© Photo : Social media of Nikol PashinyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե այն գյուղացիները, որոնց արտադրանքի արտահանումն անարդարացիորեն սահմանափակվել է, աջակցություն կստանան կառավարությունից։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի վարդի և բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն արտահանվում է այլ երկիր։ Այսօր Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումների սահմանափակումներին, նշել էր, թե բիզնես պատվիրակություններ են մեկնել, առաջիկայում վարդի և բանջարեղենի արտահանում կլինի այլ ուղղությամբ։ Փաշինյանը հայտարարել էր, թե նրանք, ում արտադրանքի արտահանումն անարդարացիորեն արգելվել է, աջակցություն կստանան կառավարությունից։
«Վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել։ Տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ։ Ոչ մի ապրանք չի մնալու»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե խոսքն արդյոք Եվրամիության տարածքի մասին է, Փաշինյանը նշեց՝ խոսում է ԵՄ-ի և այլ երկրների մասին։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Լրահոս
0