https://arm.sputniknews.ru/20260602/shat-havasarakshrvats-teqst-e-pashinjany-eatm-arajnvordneric-stacats-arajarki-masin-102891346.html
Շատ հավասարակշռված տեքստ է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ առաջնորդներից ստացած առաջարկի մասին
Շատ հավասարակշռված տեքստ է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ առաջնորդներից ստացած առաջարկի մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանի կարծիքով՝ ԵԱՏՄ քայլերն էլ տրամադրում են մարդկանց կառույցի դեմ։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T12:45+0400
2026-06-02T12:45+0400
2026-06-02T12:51+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
ռուսաստան
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102891053_0:0:1001:563_1920x0_80_0_0_6f40f39d52d4231f95ad45073346d99e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ առաջնորդների ընդունած հայտարարությունը՝ Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, շատ հավասարակշռված էր։ Այսօր Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իզվեստիա» թերթի լրագրողի հարցին։Հավելեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել են նաև ընթացիկ հարցերն ու դրական տպավորություն ունի։Նա նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող սահմանափակումներին։«Ինձ թվում է՝ սխալ քայլեր են, տրամադրում են մարդկանց ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ինձ համար՝ իբրև ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյայի, դա խնդիր է»,- ասաց Փաշինյանը։Ինչ վերաբերում է «Ռոսելխոզնադզորի» արձանագրած խախտումներին՝ Փաշինյանը հավելեց՝ առանձին ընկերություններ կարող են խնդիրներ ունենալ, բայց, ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է լավացնել որակի նկատմամբ վերահսկողությունը։Հիշեցնենք` մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը։ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пашинян утверждает, что ограничения на армянскую сельхозпродукцию "настраивают людей против ЕАЭС"
Sputnik Արմենիա
Пашинян утверждает, что ограничения на армянскую сельхозпродукцию "настраивают людей против ЕАЭС"
2026-06-02T12:45+0400
true
PT0M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102891053_0:0:1001:751_1920x0_80_0_0_81f3e02fd55d19ede032ed6d1ecef826.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, видео, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, ռուսաստան, տեսանյութեր
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, видео, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, ռուսաստան, տեսանյութեր
Շատ հավասարակշռված տեքստ է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ առաջնորդներից ստացած առաջարկի մասին
12:45 02.06.2026 (Թարմացված է: 12:51 02.06.2026) Փաշինյանի կարծիքով՝ ԵԱՏՄ քայլերն էլ տրամադրում են մարդկանց կառույցի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ առաջնորդների ընդունած հայտարարությունը՝ Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, շատ հավասարակշռված էր։ Այսօր Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իզվեստիա» թերթի լրագրողի հարցին։
«Նշանակում է՝ նրանք աջակցում են Հայաստանում հանրաքվե անցկացնելու մտքին, բայց քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ՝ լիիրավ անդամ դառնալու համար, այդ հանրաքվեն հիմնավոր չէ»,- ասաց Փաշինյանը։
Հավելեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել են նաև ընթացիկ հարցերն ու դրական տպավորություն ունի։
Նա նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող սահմանափակումներին։
«Ինձ թվում է՝ սխալ քայլեր են, տրամադրում են մարդկանց ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ինձ համար՝ իբրև ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյայի, դա խնդիր է»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է «Ռոսելխոզնադզորի» արձանագրած խախտումներին՝ Փաշինյանը հավելեց՝ առանձին ընկերություններ կարող են խնդիրներ ունենալ, բայց, ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է լավացնել որակի նկատմամբ վերահսկողությունը։
Հիշեցնենք` մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից
սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից`
ծաղիկների ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը
հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։