00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը քաղաքացիներից թաքցնում է ԵՄ-ին անդամակցելու հնարավոր հետևանքները. Վոլոդին

© Sputnik / Asatur YesayantsՎյաչեսլավ Վոլոդին
Վյաչեսլավ Վոլոդին - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
ՌԴ Պետդումայի խոսնակը հիշեցրել է, որ Եվրամիությունը չի կատարել եվրաինտեգրման առումով Ուկրաինային տված իր խոստումները: Նա կարծում է, որ Հայաստանին նույնն է սպասում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից թաքցնում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հնարավոր հետևանքները։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Քաղաքական գործիչը MAX հարթակի իր ալիքում օրինակ է բերել Կիևը՝ նշելով, որ Եվրամիությունը չի կատարել եվրաինտեգրման վերաբերյալ Ուկրաինային տված իր խոստումները: Վոլոդինը վատահ է, որ Հայաստանին նույնն է սպասում։
«Փաշինյանը ձգտում է անդամակցել ԵՄ-ին, բայց նա դա հանրությանը ուղղակիորեն չի ասում՝ թաքցնելով նրանցից երկրի` ԵԱՏՄ-ից դուրս գալու ծախսերը… Բնակիչների համար գազի գները գրեթե 4 անգամ կբարձրանան, Ռուսաստանից Հայաստան կատարվող սահմանային դրամական փոխանցումները, որոնք ներկայում տարեկան կազմում են գրեթե 4 միլիարդ դոլար, կտրուկ կնվազեն, Ռուսաստան մուտք գործելու ներգաղթային արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանքը հնարավոր կլինի միայն հատուկ թույլտվությամբ»,– նշել է Վոլոդինը։
ՌԴ Պետդումայի խոսնակի խոսքով՝ ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրման մասին որոշում կայացնելիս եվրոպական պաշտոնյաները զարգացման հեռանկարների մասին ասում էին մի բան, իսկ իրականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ, ըստ էության, այդպես էլ թույլ չտվեցին տանել։ Փոխարենը դրա վրա սահմանեցին խիստ և ոչ շահավետ սակագնային քվոտաներ։
Ինչպես նշել է Վոլոդինը, Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել ԵՄ-ին Հայաստանի միանալու հարցում և կատարում է այն: Ընդ որում, փորձում է անդամակցության բոլոր խնդիրները դնել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Լրահոս
0