00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կապանի զորամասում մահացած զինծառայողը ընտանիքի միակ որդին էր․ մանրամասներ

© Sputnik / Asatur YesayantsԶինվորական սաղավարտներ
Զինվորական սաղավարտներ - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Արտիմետ համայնքի վարչական ղեկավարն ասել է, որ զինծառայողի ընտանիքը տեղահանվելուց հետո վարկով տուն էր գնել։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Կապանում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում, տան միակ որդին էր։ 24News-ի հետ զրույցում այս մասին ասել է համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը։
«Նորմալ, խելոք ընտանիք են, աշխատում, ապրում են։ Տեղահանվելուց հետո վարկով տուն են գնել մեր համայնքում։ Արամայիսը ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ 2 քույր ունի» – ասել է համայնքի ղեկավարը։
Նա նշել է, որ չի կարող ասել, թե ինչը կարող է պատճառ լինել, որ զինծառայողը ինքնասպանության դիմի։ Մինչ բանակ զորակոչվելը Արամայիսը սովորել է դպրոցում, մասնագիտացում դեռ չէր ընտրել։
Համայնքի վարչական ղեկավարը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է, որ զինծառայողի հայրը երեկ երեկոյան է խոսել որդու՝ Արամայիսի հետ։ Ասել է՝ ամեն ինչ լավ է, պապ ջան, թե դրանից հետո ինչ է եղել, չգիտեն։ Միրզախանյանը հայտնել է` ընտանիքը ծնունդով Վայքից է, սակայն տարիներ շարունակ բնակվել է Արցախում։ Հայրը ծառայել է որպես պայմանագրային զինծառայող։ Արցախի հայաթափումից հետո ընտանիքը տեղափոխվել և բնակություն է հաստատել Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում։
Հիշեցնենք` Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին հայտնաբերվել է հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում: Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Լրահոս
0