https://arm.sputniknews.ru/20260602/irann-amni-het-razmakan-gvortsvoghutjunneri-versksumn-ankhusapeli-e-hamarum-102894757.html
Իրանն ԱՄՆ–ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է համարում
Իրանն ԱՄՆ–ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է համարում
Sputnik Արմենիա
Իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Թեհրանը դեռ չի ցուցադրել իր բոլոր կարողությունները։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T13:47+0400
2026-06-02T13:47+0400
2026-06-02T13:52+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
բանակցություններ
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86078159_0:54:800:504_1920x0_80_0_0_14306fd98e58f56358144817ac6d57bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է։ Այս մասին, Press TV–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԶՈւ–ի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի պետի տեղակալ Մոհամմադ Ջաֆար Ասադին։Հունիսի 1-ին«Tasnim» գործակալությունը հայտնեց, որ Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները Լիբանանում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով։ Թեհրանը նաև որոշել է ամբողջությամբ արգելափակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։Նա զգուշացրել է, որ Իրանը դեռ չի ցուցադրել իր ողջ կարողությունը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։ Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 1–ին հայտարարեց, որ պաշտպանության նախարարությանը հրաման է տվել հարվածներ հասցնել Բեյրութի արվարձանի Դահիա շրջանին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքեց` Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը նշանակում է հրադադար բոլոր ճակատներում` ներառյալ Լիբանանը, իսկ զինադադարի խախտումը մի ճակատում նշանակում է խախտում բոլոր ճակատներում։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86078159_29:0:772:557_1920x0_80_0_0_ee6539fb2c28d46457f4104b3a5007a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, բանակցություններ, իսրայել, պատերազմ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, բանակցություններ, իսրայել, պատերազմ
Իրանն ԱՄՆ–ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է համարում
13:47 02.06.2026 (Թարմացված է: 13:52 02.06.2026) Իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Թեհրանը դեռ չի ցուցադրել իր բոլոր կարողությունները։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է։ Այս մասին, Press TV–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԶՈւ–ի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի պետի տեղակալ Մոհամմադ Ջաֆար Ասադին։
Հունիսի 1-ին«Tasnim» գործակալությունը հայտնեց, որ Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները Լիբանանում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով։ Թեհրանը նաև որոշել է ամբողջությամբ արգելափակել Հորմուզի նեղուցը և ակտիվացնել այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։
«ԱՄՆ-ն մեզնից կապիտուլյացիա է պահանջում... Պատերազմն անխուսափելի է, քանի որ կապիտուլյացիայի տարբերակ հնարավոր չէ։ Մենք պատրաստ ենք դրան և որևէ խնդիր չենք տեսնում, ուստի որևէ մտահոգություն չունենք, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն մտնի հակամարտության մեջ», – հայտարարել է Ասադին։
Նա զգուշացրել է, որ Իրանը դեռ չի ցուցադրել իր ողջ կարողությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։ Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Իսրայելի վարչապետ
Բենիամին Նեթանյահուն հունիսի 1–ին հայտարարեց, որ պաշտպանության նախարարությանը հրաման է տվել հարվածներ հասցնել Բեյրութի արվարձանի Դահիա շրջանին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին
արձագանքեց` Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը նշանակում է հրադադար բոլոր ճակատներում` ներառյալ Լիբանանը, իսկ զինադադարի խախտումը մի ճակատում նշանակում է խախտում բոլոր ճակատներում։