https://arm.sputniknews.ru/20260601/libananum-hradadari-khakhtumy-nshanakum-e-khakhtum-bvolvor-tshakatnerum-araghchi-102867117.html
Լիբանանում հրադադարի խախտումը նշանակում է խախտում բոլոր ճակատներում. Արաղչի
Լիբանանում հրադադարի խախտումը նշանակում է խախտում բոլոր ճակատներում. Արաղչի
Sputnik Արմենիա
Իրանական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատվություն են կրում հրադադարի ցանկացած խախտման հետևանքների համար: 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T16:14+0400
2026-06-01T16:14+0400
2026-06-01T16:14+0400
ամն
հրադադար
իսրայել
լիբանան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_0:0:1200:676_1920x0_80_0_0_d9b398bca0adfd203d6ab391b4eae842.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը նշանակում է հրադադար բոլոր ճակատներում` ներառյալ Լիբանանը, իսկ զինադադարի խախտումը մի ճակատում նշանակում է խախտում բոլոր ճակատներում։Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությանը հրաման է տվել հարվածներ հասցնել Բեյրութի արվարձանի Դահիա շրջանին:Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իսրայելին և Լիբանանին հրադադարի նոր նախաձեռնություն է առաջարկել: Որպես առաջին քայլ առաջարկվում է, որ «Հզբոլլահ» շարժումը դադարեցնի բոլոր հարձակումներն Իսրայելի վրա։ Փոխարենն Իսրայելը ձեռնպահ կմնա Բեյրութում հակամարտության սրումից։Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3355-ի«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:
ամն
իսրայել
լիբանան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_133:0:1200:800_1920x0_80_0_0_807413297be188ef51fe811b6bb6034d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հրադադար, իսրայել, լիբանան, իրանի իսլամական հանրապետություն
ամն, հրադադար, իսրայել, լիբանան, իրանի իսլամական հանրապետություն
Լիբանանում հրադադարի խախտումը նշանակում է խախտում բոլոր ճակատներում. Արաղչի
Իրանական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատվություն են կրում հրադադարի ցանկացած խախտման հետևանքների համար:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը նշանակում է հրադադար բոլոր ճակատներում` ներառյալ Լիբանանը, իսկ զինադադարի խախտումը մի ճակատում նշանակում է խախտում բոլոր ճակատներում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ
Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությանը հրաման է տվել հարվածներ հասցնել Բեյրութի արվարձանի Դահիա շրջանին:
«Պահանջում ենք անհապաղ ուշադրություն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը, անկասկած, հրադադար է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Դրա խախտումը մեկ ճակատում նշանակում է ռեժիմի խախտում բոլոր ճակատներում։ ԱՄՆ–ն և Իսրայելը պատասխանատվություն են կրում ցանկացած խախտման հետևանքների համար», – X սոցցանցում գրել է իրանցի նախարարը:
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իսրայելին և Լիբանանին հրադադարի նոր նախաձեռնություն է առաջարկել: Որպես առաջին քայլ առաջարկվում է, որ «Հզբոլլահ» շարժումը դադարեցնի բոլոր հարձակումներն Իսրայելի վրա։ Փոխարենն Իսրայելը ձեռնպահ կմնա Բեյրութում հակամարտության սրումից։
«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:
Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ: