https://arm.sputniknews.ru/20260602/bvolvorin-dem-em-kusakcutjuny-gvorts-karelu-akcia-e-irakanacnum-hh-datakhazutjan-mvot-102900725.html
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «գործ կարելու» ակցիա է իրականացնում ՀՀ դատախազության մոտ
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «գործ կարելու» ակցիա է իրականացնում ՀՀ դատախազության մոտ
Sputnik Արմենիա
Կուսակցության արդեն հայտնի դարձած «սպայդերմենը» լուռ կանգնած էր շենքի առաջ, իսկ իր մեջքին «Գործ N» գրվածքով թուղթ կարեց «սև սպայդերմենը»։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T15:16+0400
2026-06-02T15:16+0400
2026-06-02T15:44+0400
տեսանյութեր
տեսանյութ
բոլորին դեմ եմ
ակցիա
քարոզարշավ
հայաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102900230_0:0:1281:720_1920x0_80_0_0_03f97c8073d8abc57fddef69bc2f2f68.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հերթական իր քարոզարշավի շրջանակում այս անգամ էլ «գործ կարելու» ակցիա իրականացրեց` նվիրված Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին։Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։ Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 211-րդ հոդվածի 1-ին մասով։ Կուսակցության արդեն հայտնի դարձած «սպայդերմենը» լուռ կանգնած էր շենքի առաջ, իսկ իր մեջքին «Գործ N» գրվածքով թուղթ կարեց «սև սպայդերմենը» դատախազության համազգեստի նման մի համազգեստ հագին։ Դրանից հետո նա ձեռնաշղթաներ հագցրեց «սպայդերմենին» և նրան տարավ` ցույց տալով, թե ձերբակալեցին նրան։Նա ընդգծեց` անձամբ չի ճանաչում Արթուր Օսիպյանին, բայց ուսումնասիրել է վերջինի անցած ուղին ու վստահ է` Օսիպյանը «փախած» չէ, այլ պայքարել ու պայքարում է։ Ակցիայի վերջում կուսակցության անդամները վանկարկեցին «ազատություն Արթուր Օսիպյանին», «ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Գործ կարելու" քաղաքական ակցիա՝ դատախազության առջև
Sputnik Արմենիա
"Գործ կարելու" քաղաքական ակցիա՝ դատախազության առջև
2026-06-02T15:16+0400
true
PT1M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102900230_0:0:961:720_1920x0_80_0_0_a80c09d0ff9e0971a836e18dde29ec4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, բոլորին դեմ եմ, ակցիա, քարոզարշավ, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, видео
տեսանյութեր, տեսանյութ, բոլորին դեմ եմ, ակցիա, քարոզարշավ, հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, видео
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «գործ կարելու» ակցիա է իրականացնում ՀՀ դատախազության մոտ
15:16 02.06.2026 (Թարմացված է: 15:44 02.06.2026) Կուսակցության արդեն հայտնի դարձած «սպայդերմենը» լուռ կանգնած էր շենքի առաջ, իսկ իր մեջքին «Գործ N» գրվածքով թուղթ կարեց «սև սպայդերմենը»։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հերթական իր քարոզարշավի շրջանակում այս անգամ էլ «գործ կարելու» ակցիա իրականացրեց` նվիրված Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին։
Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին
ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։ Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ
Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի
330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 297-րդ
հոդվածի 1-ին մասով և
211-րդ հոդվածի 1-ին մասով։
Կուսակցության արդեն հայտնի դարձած «սպայդերմենը» լուռ կանգնած էր շենքի առաջ, իսկ իր մեջքին «Գործ N» գրվածքով թուղթ կարեց «սև սպայդերմենը» դատախազության համազգեստի նման մի համազգեստ հագին։ Դրանից հետո նա ձեռնաշղթաներ հագցրեց «սպայդերմենին» և նրան տարավ` ցույց տալով, թե ձերբակալեցին նրան։
«Այս գործ կարելու գործընթացն իրականում էլ է տեղի ունենում, ու մենք խիստ անարդար ենք համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը։ Որևէ պատճառ էլ չկա նրան կալանքի տակ պահելու, առավել ևս, որ նա արդեն 14 օր է` հացադուլ է անում։ Մենք կարծում ենք, որ Օսիպյանից բացի, ՀՀ–ում էլի քաղբանտարկյալներ կան, որոնց վրա գործեր են կարվել։ Այս ընթացքում ինչ–որ բաներ են մոնտաժվել, կեղծվել։ Մենք պլանավորել էինք այլ ակցիաներ, բայց այսօր չէինք կարող սրան չանդրադառնալ»,– ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հովսեփ Ղազարյանը։
Նա ընդգծեց` անձամբ չի ճանաչում Արթուր Օսիպյանին, բայց ուսումնասիրել է վերջինի անցած ուղին ու վստահ է` Օսիպյանը «փախած» չէ, այլ պայքարել ու պայքարում է։
Ակցիայի վերջում կուսակցության անդամները վանկարկեցին «ազատություն Արթուր Օսիպյանին», «ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։