https://arm.sputniknews.ru/20260602/bibar-a-pchanum-es-ed-bibari-pvoghy-ktam-bajc-artahanumy-katshi-pashinjan-102886898.html
Բիբա՞ր ա փչանում, ես էդ բիբարի փողը կտամ, բայց արտահանումը կաճի․ Փաշինյան
Բիբա՞ր ա փչանում, ես էդ բիբարի փողը կտամ, բայց արտահանումը կաճի․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը պնդում է, թե ընտրություններից հետո կվերադառնա և ԵԱՏՄ-ի հետ եղած բոլոր խնդիրներով կզբաղվի։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T11:04+0400
2026-06-02T11:04+0400
2026-06-02T11:08+0400
նիկոլ փաշինյան
արտահանում
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ռուսաստան
եվրամիություն
միրգ
բանջարեղեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102811470_0:0:1440:810_1920x0_80_0_0_70c44c5ce802cb09e993cc56eaba6ffe.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Այն արտահանողները, որոնք անարդարացիորեն արտահանման խնդիրների են բախվել, կառավարությունից աջակցություն կստանան։ Այսօր Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա պարզաբանեց, թե ինչու է հատուկ շեշտադրում «անարդարացիորեն» բառը, քանի որ որոշ արտադրանքներ իսկապես սահմանված չափանիշներին չեն համապատասխանում։Նրա խոսքով՝ այսօր արդեն մեր երկրից պատվիրակություններ են մեկնել արտահանման համար բանակցությունների։ Պնդում է, թե առաջիկայում վարդերի, միրգ-բանջարեղենի գնման համար առաջարկ կլինի։ Ըստ Փաշինյանի՝ այս պատմության մեջ վատ լուրն այն է, որ մեր արտադրության ծավալներն այդքան մեծ չեն, և եվրոպական սուպերմարկետների մեկ ցանցը կարող է մեր ամբողջ արտադրանքը գնել։ Ու, ըստ Փաշինյանի, այստեղ նաև լուր կա, որ մենք մեծ խնդիրներ չենք ունենա։Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի շուկայում ունեցած սահմանափակումներին, Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ միակ պաշտոնյան է, որ միաժամանակ ԵԱՏՄ և՛ միջկառավարական խորհրդի, և՛ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Խոստացավ, թե ընտրություններից հետո կվերադառնա ու բոլոր խնդիրների լուծմամբ կզբաղվի։Շեշտում է՝ ամեն դեպքում Հայաստանը շարունակելու է արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացման և բալանսավորման գիծը։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը։ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102811470_88:0:1368:960_1920x0_80_0_0_bc80a17cb13c15eadedcf340c0bfaa11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արտահանում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, եվրամիություն, միրգ, բանջարեղեն
նիկոլ փաշինյան, արտահանում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, եվրամիություն, միրգ, բանջարեղեն
Բիբա՞ր ա փչանում, ես էդ բիբարի փողը կտամ, բայց արտահանումը կաճի․ Փաշինյան
11:04 02.06.2026 (Թարմացված է: 11:08 02.06.2026) Փաշինյանը պնդում է, թե ընտրություններից հետո կվերադառնա և ԵԱՏՄ-ի հետ եղած բոլոր խնդիրներով կզբաղվի։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Այն արտահանողները, որոնք անարդարացիորեն արտահանման խնդիրների են բախվել, կառավարությունից աջակցություն կստանան։ Այսօր Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Սուբսիդավորման ծրագրեր կանենք, որ տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն․․․ Բիբա՞ր ա փչանում, ես, կառավարությունն էդ բիբարի փողը կտանք, վա՞րդ ա, կտամ, բայց էդ ամեն ինչի արդյունքում Հայաստանում բիբարի արտադրությունն էլ, արտահանումն էլ աճելու են»,- պնդում է Փաշինյանը։
Նա պարզաբանեց, թե ինչու է հատուկ շեշտադրում «անարդարացիորեն» բառը, քանի որ որոշ արտադրանքներ իսկապես սահմանված չափանիշներին չեն համապատասխանում։
Նրա խոսքով՝ այսօր արդեն մեր երկրից պատվիրակություններ են մեկնել արտահանման համար բանակցությունների։ Պնդում է, թե առաջիկայում վարդերի, միրգ-բանջարեղենի գնման համար առաջարկ կլինի։
Ըստ Փաշինյանի՝ այս պատմության մեջ վատ լուրն այն է, որ մեր արտադրության ծավալներն այդքան մեծ չեն, և եվրոպական սուպերմարկետների մեկ ցանցը կարող է մեր ամբողջ արտադրանքը գնել։ Ու, ըստ Փաշինյանի, այստեղ նաև լուր կա, որ մենք մեծ խնդիրներ չենք ունենա։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի շուկայում ունեցած սահմանափակումներին, Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ միակ պաշտոնյան է, որ միաժամանակ ԵԱՏՄ և՛ միջկառավարական խորհրդի, և՛ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Խոստացավ, թե ընտրություններից հետո կվերադառնա ու բոլոր խնդիրների լուծմամբ կզբաղվի։
Շեշտում է՝ ամեն դեպքում Հայաստանը շարունակելու է արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացման և բալանսավորման գիծը։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից
սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից`
ծաղիկների ներկրումը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը
հայտարարեց, որ Հայաստանից պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումը ՌԴ–ի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: